Հադրութի պաշտպանական շրջան (1-ԻՆ ՊՇ): Զորամաս, կազմավորվել է 1992-ի սեպտեմբերին՝ համաձայն ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի նախագահի 1992-ի օգոստոսի 14-ի «Պաշտպանական շրջանների և շրջանային ուժերի ու միջոցների լրակազմի հաստիքակազմակերպչական կառուցվածքի կազմակերպման մասին» հրամանի։ Հրամանատար է նշանակվել Ա. Աղաբեկյանը։ Զորամասն իր ուղղությամբ վարած տևական պաշտպանական և հարձակողական մարտերին զուգընթաց՝ մասնակցել է մի շարք կարևոր նշանակության ռազմական գործողությունների՝ հատկապես հարավային ռազմագոտում, Քելբաջարի ռազմական հենակետի վնասազերծմանը, Լաչինի մարդասիրական միջանցքի պաշտպանությանը և այլն։ Մարտական տարբեր գործողությունների ժամանակ զոհվել են ՊՇ-ի շուրջ 300 ազատամարտիկ, որոնցից շատերը հետմահու արժանացել են մարտական շքանշանների և մեդալների։
Ս. Հասրաթյան
Գականության ցանկ
Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994. Հանրագիտարան: Երևան 2004:
![](http://www.historyofarmenia-am.armin.am//cms/image.php?image=http://www.historyofarmenia-am.armin.am/images/menus/1439/HH_qax_patm_pastatuxt.jpg&width=50)
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am