Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն: ԽՍՀՄ փլուզումը: 1989-91-ական թթ. Խորհրդային Միության ծայրամասերում առաջացան ազգամիջյան հակասություններ, լարվածության մի շարք օջախներ, որոնք 1991թ. գարնանը ԽՍՀՄ-ը տանում էին փլուզման: Երկրի ղեկավարությունը ջանքեր էր գործադրում Միությունը փրկելու համար: Երկրներն էլ իրենց հերթին անկախանում էին: Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. սեպտեմբերի 23-ին հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն: Այսպիսով, 70-ամյա ընդմիջումից հետո վերականգնվեց Հայաստանի անկախությունը: Նախկին խորհրդային հանրապետությունների օրինակով Հայաստանում ևս մտցվեց նախագահական կառավարման համակարգ: 1991թ. հոկտեմբերի 16-ին այստեղ առաջին անգամ անցկացվեցին նախագահական այլընտրանքային ընտրություններ: Ձայների ճնշող մեծամասնությամբ (83%) հանրապետության նախագահ ընտրվեց Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Նորանկախ հանրապետությանը ծանր փորձություններ էին սպասվում: 1991թ. նոյեմբերին հերթական անգամ փակվեց Ադրբեջանից եկող գազամուղը: Հայաստանի էներգետիկ շրջափակումը գնալով ավելի մեծ չափեր ընդունեց: Կանգ առան հանրապետության գրեթե բոլոր ձեռնարկությունները, ուսումնական հաստատություններում դադարեցին պարապմունքները, բնակչությունը զրկվեց ջեռուցումից: Գազամուղի փակումից բացի ընդհատվեց նաև երկաթուղային կապը: Հայաստանի տնտեսությունը կանգնեց կազմալուծման լուրջ վտանգի առաջ: Օրըստօրե ծանրանում էր ազգաբնակչության սոցիալական վիճակը:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am