ՀՀ ինքնիշխան պետություն։ ԽՍՀՄ փլուզումը
1989-91 թվականներին Խորհրդային Միության ծայրամասերում առաջացան ազգամիջյան հակասությունների, լարվածության մի շարք օջախներ, որոնք գնալով վերածվեցին անկախության համար պայքարի կենտրոնների։ Դրանցից առաջիններից մեկր Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջացած հակասություններն էին՝ կապված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ։ Մյուսները Մերձբալթյան հանրապետություններն էին՝ Լատվիան, Լիտվան և Էստոնիան, ինչպես նաև կովկասյան տարածաշրջանը՝ գլխավորապես մի կողմից Վրաստանի, մյուս կողմից՝ Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի միջև եղած հակասություններով։ Այս ամենի հետևանքով և մի շարք ուրիշ պատճառներով արդեն 1991 թ. գարնանը ԽՍՀՄ-ը գտնվում էր փլուզման եզրին։ Երկրի ղեկավարությունր ջանքեր էր գործադրում Միությունր փրկելու համար։ Այդ նպատակով Մ. Գորբաչովը որոշեց 1991 թ. մարտի 17-ին Խորհրդային Միությունում անցկացնել հանրաքվե, որի մասնակիցների մեծ մասը կողմ արտահայտվեց նորացված Խորհրդային Միության պահպանման օգտին՝ դիտելով այն որպես ինքնավար հանրապետությունների միություն (ֆեդերացիա): Հանրաքվեին չմասնակցեցին և այն մերժեցին Մերձբալթյան երեք հանրապետությունները, Վրաստանը, Հայաստանը և Մոլդովան։ Գորբաչովր 1991 թ. ապրիլին բանակցային գործընթաց սկսեց խորհրդային ինքնիշխան Հանրապետությունների Միություն ստեղծելու համար։ Պայմանագրի ստորագրումր նշանակվեց օգոստոսի 20-ին։ 1991 թ. օգոստոսին ԽՍՀՄ–ի Հետադիմական ուժերը կազմակերպեցին խռովություն՝ երկիրը կանգնեցնելով ռազմական բռնապետություն հաստատելու սպառնալիքի առջև։ Օգոստոսի 19-ի առավոտյան օգտվելով այն հանգամանքից, որ երկրի նախագահը արձակուրդը անցկացնում էր Ղրիմում, հայտարարվեց, թե նա վատառողջության պատճառով չի կարող կատարել երկրի նախագահի պարտականությունները, և դրանք անցնում են փոխնախագահ Գ. Յանաևին։ Երկրի կառավարման համար ստեղծվեց Արտակարգ դրության պետական կոմիտե (ԱԴՊԿ)։ Օգոստոսի 19-ին զորքը մտավ Մոսկվա։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Բորիս Ելցինը երկրի քաղաքացիներին ուղղված դիմումի մեջ կատարվածը համարեց «հակասահմանադրական հեղաշրջում»։ Օգոստոսի 21-ին խռովարարները ձերբակալվեցին։ Մ. Գորբաչովը Ղրիմից վերադարձավ Մոսկվա։ Փաստորեն ժողովրդավարների վճռականության շնորհիվ պահպանողական ուժերի հեղաշրջման փորձը ձախողվեց։ Մոսկվայում ժողովրդավարական ուժերի հաղթանակր արագացրեց կոմունիստական կուսակցության միանձնյա իշխանության և խորհրդային կայսրության փլուզումը։ Օգոստոսյան դեպքերից հետո ՌԽՍՖՀ նախագահ Բ. Ելցինի հրամանագրով արգելվեց ԽՄԿԿ-ի գործունեությունը Ռուսաստանի տարածքում։ Իր գործունեությունը դադարեցրեց նաև ՀԿԿ-ն։ Ելնելով Հայաստանի անկախության մասին Հռչակագրի դրույթներից ու նպատակներից, ինչպես նաև բացահայտ հակահայկական քաղաքականություն վարող կենտրոնից ձերբազատվելու և ազգի շահերից բխող քաղաքականություն վարելու անհրաժեշտությունից՝ Հայոց խորհրդարանը որոշեց 1991 թ. սեպտեմբերի 21-ին Հանրապետության տարածքում անցկացնել հանրաքվե՝ ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախանալու հարցով։ Հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը, այսինքն 2 մլն 43 հազար մարդ (կամ քվեարկության իրավունք ունեցողների 94,39 տոկոսր) «այո» ասաց անկախությանը։ Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991 թ. սեպտեմբերի 23-ին Հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հոչակեց անկախ պետություն։ Այսպիսով, 70-ամյա ընդմիջումից հետո վերականգնվեց Հայաստանի անկախությունը։
Նախկին խորհրդային Հանրապետությունների օրինակով Հայաստանում ևս մտցվեց նախագահական կառավարման համակարգ։ 1991 թ. հոկտեմբերի 16-ին այստեղ աոաջին անգամ անցկացվեցին նախագահական այլընտրանքային ընտրություններ՝ վեց թեկնածուների մասնակցությամբ։ Արդյունքում ձայների ճնշող մեծամասնությամբ (83 տոկոս) Հանրապետության նախագահ ընտրվեց Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանր։ Անկախության ուղին բռնած Հանրապետությանը ծանր փորձություններ էին սպասվում։ Այն փաստորեն կտրվել էր նախկին միութենական տնտեսական համակարգի բոլոր օղակներից։ 1991 թ. նոյեմբերին հերթական անգամ փակվեց Ադրբեջանից եկող գազամուղը։ Հայաստանի էներգետիկ շրջափակումը գնալով ավելի մեծ չափեր ընդունեց։ Կանգ առան Հանրապետության գրեթե բոլոր ձեռնարկությունները, ուսումնական հաստատություններում դադարեցին պարապմունքները, բնակչությունը զրկվեց ջեռուցումից։ Գազամուղի փակումից բացի ընդհատվեց նաև երկաթուղային կապը։ Հայաստանի տնտեսությունը կանգնեց կազմալուծման լուրջ վտանգի առաջ։ Օրըստօրե ծանրանում էր ազգաբնակչության սոցիալական վիճակը։ Իսկ տարածաշրջանում լարվածությունը գնալով ավելի էր սրվում: Հանրապետության համար այսպիսի ծանր պայմաններում, 1991 թ. դեկտեմբերի 8-ին, Մինսկի մոտակայքի Բելովեժսկ բնակավայրում երեք սլավոնական Հանրապետությունների՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի ղեկավարներր ստորագրեցին համաձայնագիր՝ ԽՍՀՄ-ի գոյությունր դադարեցնելու մասին։ Դրանով իրականացավ ԽՍՀՄ-ի փլուզումր։ Միաժամանակ հայտարարվեց միջազգային համագործակցության նոր սուբյեկտի՝ Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կազմավորման մասին։ Միութենական նախկին հանրապետություններից Մինսկի համաձայնագրին աոաջինն արձագանքեց Հայաստանի Հանրապետությունը, որը ողջունեց ԱՊՀ-ի ստեղծումը ՝ հայտնելով նրան միանալու իր պատրաստակամությունը։ 1991 թ. դեկտեմբերի 21-ին Ղազախստանի մայրաքաղաք Ալմա-Աթայում 11 ինքնիշխան պետություննեը՝ Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանր, Մոլդովան և Հայաստանը ստորագրեցին համաձայնագիր ԱՊՀ ստեղծման մասին։ Այլևս գոյություն չունեցող երկրի նախագահ Մ. Գորբաչովին մնում էր հրաժարական տալ:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am