«Արիություն» մեդալ: ՀՀ պետական պարգև։ Սահմանվել է ՀՀ նախագահի 1993-ի հուլիսի 26-ի որոշմամբ։ Շնորհվում է հայրենիքի պաշտպանության, հասարակական կարգի պահպանության գործում, ինչպես նաև փրկարարական աշխատանքներում ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական կամ քաղաքացիական պարտքը կատարելու համար։ Մեդալով պարգևատրվում են ՀՀ զինված ուժերում, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության և արտակարգ իրավիճակների պետական վարչության, մաքսային կոմիտեի ծառայողները, այլ անձինք։ Պարգևատրման միջնորդությունը հարուցվում է ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների կողմից։ Մեդալը կրում են կրծքի ձախ կողմում, շքանշանների առկայության դեպքում՝ դրանցից հետո։ Պարգևատրվել է 1850 մարդ (2003)։
Գրականության ցանկ
Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994. Հանրագիտարան, Երևան 2004:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am