Գրիգորյան Վարդան Ռուբեևի:  Ծնվել է 1929թ.-ի հունվարի 26-ին Դիլիջանում: Հայ պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր (1975)։ 1952 թվականին ավարտել է ԵՊՀ։ 1956-1958-ին աշխատել է ՀԽԱՀ ԳԱ Պատմության ինստիտուտում, 1959-ից՝ Մատենադարանում: 1960-1968-ին՝ գիտքարտուղար, 1979-1997-ին՝ ձեռագրերի գիտական պահպանման բաժնի վարիչ, 1997-ից՝ փոխտնօրեն։

 Աշխատությունները վերաբերում են Երևանի խանության, Ռուսաստանի, Ուկրաինայի, Լեհաստանի հայ գաղթավայրերի պատմությանը։ Կազմակերպել է տարբեր վայրերից հայական ձեռագրերի, հնատիպ գրքերի ու փաստաթղթերի հավաքման և Մատենադարան փոխադրման գործը։ Նկարագրել ու ցուցակագրել է Երուսաղեմի հայկական թանգարանի նյութերը: Գրիգորյանի աշխատասիրությամբ լույս են տեսել «Դիվան հայոց պատմության» շարքի «Ղուկաս Կարնեցի. Բնագրեր» (հ.1-2, 1984-2003) գրքերը։

 Սիրիայի աշխարհագրական ընկերության թղթակից (1989), Հալեպի համալսարանի արաբական ԳԱ պատվո (1974) անդամ։

 

Գրականության ցանկ

Գրիգորյան Վ.Ռ., Երևանի խանությունը 18-րդ դարի վերջում (1780-1800), Ե., 1958:

Գրիգորյան Վ.Ռ., Կամենեց-Պոդոլսկ քաղաքի հայկական դատարանի արձանագրությունները (XVI դար), Ե., 1963:

Գրիգորյան Վ.Ռ., Հայությանը նվիրված կյանք. Էստոնուհի Հեդվիգ Բյուլի հայանպաստ գործունեությունը Կիլիկիայում և Սիրիայում (1911-1951թթ.), Ե., 1996:

Григорян В.Р., Насильственная ассимиляция мусульманских национальных меньшинств в Айзербайджане, Е., 1992.

Григорян В.Р., История армянских колоний Украины и Польши (Армяне в Подолии), Е., 2005.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am