Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Գորիս-Լաչինի ոազմական գործողություն

 Գորիս-Լաչինի ոազմական գործողությունԳորիս-Լաչինի ոազմական գործողություն: Տեղի է ունեցել 1992-ի հոկտեմբերի 4-21-ը։ Լաչինի մարդասիրական միջանցքի բացման ռազմական գործողության ժամանակ կորցրած իր ռազմավարական նախաձեռնությունը վերականգնելու նպատակով 1992-ի սեպտեմբերի վերջին Ադրբեջանի զիված ուժերում հրամանատարությունը Մուրադխանլիի շրջանում (Կուբաթլուից 12 կմ հյուսիս-արևելք) ստեղծել է հարձակողական խմբավորում՝ բաղկացած տանկային բրիգադից, մոտոհրաձգային գումարտակներից ե պաշտպանական ստորաբաժանումներից։ Հակառակորդին դիմակայելու համար ՀՀ հարավարևելյան սահմանի երկարությամբ ստեղծվել են մի քանի տասնյակ կիլոմետր խորության պաշտպանական գոտիներ, որտեղ տեղակայվել են ՊՆ հարավարևելյան զորամիավորման, «Հատուկ գնդի» ստորաբաժանումները, «Արաբո», «Սիսական», «Ուրարտու», Արարատի, Արտաշատի, Արմավիրի, Ապարանի, Գառնիի, Թալինի, Հրազդանի, Գորիսի, Խնձորեսկի, Կոռնիձորի, Շուռնուխի, Տեղի և այլ կամավորական ջոկատներ ու աշխարհազորային խմբեր։ Մարտական գործողությունները ղեկավարել են Վ. Շիրխանյանը, գեներալներ՝ Հ. Անդրեասյանը, Գ. Դայիբալթայանը, Մ. Սարգսյանը։  Հակառակորդը հրետանային նախապատրաստությունից և ավիացիայի հարվածներից հետո անցել է հարձակման և երեքօրյա մարտերից հետո գրավել է Սուարասի, Խանալար, Դեյխան, Ջաֆարաբադ, Մըղիդերե, Մազչութլու, Ֆատալիփեյա, Մալխալաֆ գյուղերը և ընդհուպ մոտեցել Գորիսի շրջանի պաշտպանական գոտիների մարտագծին։ Հակառակորդի մի այլ զորախումբ հարձակվել է հյուսիս-արեմուտքից՝ Դոչազ-Թիգիկ-1 բնագծից և մոտեցել Լաչինին։ Համառ և ծանր մարտերի ընթացքում մի շարք բնակավայրեր ձեռքից ձեռք են անցել, հակառակորդն ունեցել է կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ։ Հայկական ուժերը պաշտպանական մարտերում հակառակորդին ուժասպառ են արել և հարկադրել դադարեցնել հարձակումը։ Հոկտեմբերի առաջին տասնօրյակին ազատամարտիկները ռազմաճակատի ամբողջ երկարությամբ անցել են հակահարձակման։ Կուբաթլուի շրջանի ուղղությամբ հարձակողական կտրուկ գործողություններ են ձեռնարկել Հադրութի շրջանի հարավային սահմանները պաշտպանող ՊԲ ստորաբաժանումները, որոնք հոկտեմբրի 10-21-ին զարգացնելով իրենց առաջխաղացումը՝ ճնշել են Թոփաղաճ, Ղոչազ, Սարիբաբ լեռնահատվածներում և Մազմազակ բնակավայրում տեղակայված ռազմական հենակետերը։ Հոկտեմբերի 21-ին ռազմական գործողությունն ավարտվել է հայկական ուժերի հաղթանակով։ Գորիսի շրջանի և Լաչինի միջանցքի հյուսիսարեմտյան և հարավարեմտյան սահմանների ուղղությամբ ձեռնարկած այդ գործողությունների շնորհիվ, փաստորեն, ապահովվել է Գորիս-Լաչին-Ստեփանակերտ մայրուղիով երթևեկության անվտանգությունը։ Հակառակորդի կրած պարտությունից հետո ռազմաճակատի այս հատվածումԿոբրայի» դիրքեր) հաստատվել է ուժերի հարաբերական անդորր

 

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994. Հանրագիտարան, Երևան 2004:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am