Գոչյան (Քոչոյան) Աղասի Իգնատի: Ծնվել է 1906թ. հունիս 15-ին Վրաստանի Ախալքալաքի շրջանի Դալիսկա գյուղում: Մահացել է 1995թ. մարտին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում:

Փառքի երեք աստիճանի շքանշանների ասպետ (27.3.1944, 18.9.1944, 27.6.1945), գվարդիայի ավագ։ Հայրենakn պատերազմի (1941-1945) ժամանակ սովորել է օդադեսանտային գնդում (1941), ապա մասնակցել Ստալինգրադի ճակատամարտին, Դոնի Ռոստովի, Խարկովի, Պոլտավայի ազատագրմանը, մարտնչել Կուրսկի աղեղի շրջանում, հետագայում՝ Լեհաստանում, Չեխոսլովակիայում։

 Կիրովագրադից 25 կմ արևմուտք (Ուկրաինա) հակառակորդի պաշտպանության ճեղքման ժամանակ փոխարինել է դասակի վիրավոր հրամանատարին և կատարել մարտական խնդիրները:

 1944թ. օգոստոսի 17-ին Ստոպնիցայի (ք. Խմելնիկից 25 կմ հարավ-արևելք, Լեհաստան) դասակը գրոհի է տարել, անձամբ ոնչացրել 6 զինվոր, ստացել ծանր կոնտուզիա, բայց չի թողել մարտի դաշտը:

 1945թ. հունվարի 26-ին Խայդաու և Բրիզեն գյուղերի (ք. Օպոլեի շրջան, Լեհաստան) շրջանում հակառակորդի հակագրոհի ետ մղման ժամանակ մարտի դաշտից դուրս է հանել գումարտակի վիրավոր հրամանատարին, առաջինները թվում գետանցել Օդերը: Հետպատերազմյան տարիներին (մինչև 1965-ը) աշխատել է Վրաստանի ՆԳՆ-ում։

 

Գրականության ցանկ  

«Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am