Գինոսյան Ստեփան (Կինոսյան)  Եղիայի: (հոկտեմբերի 27 (նոյեմբերի 9), 1900, Սաթխա, Վրաստան - սեպտեմբերի 9, 1965, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային բանակի գեներալ-լեյտենանտ (1945 թվականից)։ ԽՄԿԿ անդամ 1922 թվականից։  Ռազմական գիտությունների թեկնածու, դոցենտ։ Ավարտել է Համառուսական ԿԳԿ անվան (1925, Մոսկվա), Անդրկովկասյան միացյալ (1929, Թիֆլիս) ռազմական դպրոցները, Մ. Ֆրունզեի անվան (1936, Մոսկվա), Գերագույն շտաբի (1950, Մոսկվա) ռազմական ակադեմիաներները։ Մասնակցել է Արմ. Բելոռուսիայի ազատագրմանը (1939), խորհրդա-Ֆիննական (1939-40) պատերազմին, Հայրենական պատերազմի (1941-45) ժամանակ, որպես 33-րդ, ապա՝ 49-րդ բանակի շտաբի պետ՝ Մոսկվայի ճակատամարտին, Սմոլենսկի ազատագրմանը, Բելոռուսական, Արլ-պրուսական, Վիսլա-Օդերի ռազմական գործողություններին։ Հետպատերազմյան տարիներին եղել է զինվորական օկրուգի (Թուրքեստանյան) շտաբի պետ։ Դասախոսել է ԽԱՀՄ Զինված ուժերի Գերագույն շաբի  ռազմական ակադեմիայում (1958-ից՝ ամբիոնի պետի տեղակալ)։

 

Գրականության ցանկ       

«Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am