Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Ղազարի ռազմական գործողություն 1993

 Ղազարի ռազմական գործողություն 1993: Հադրութի և Մարտունիի Պաշտպանական շրջանների մարտական գործողություններն ապրիլի 1-3-ը: 1993-ի մարտի վերջին և ապրիլի սկզբին, ադրբեջանական բանակի Լաչին-քելբաջարյան խմբավորման ջախջախումից հետո, հակառակորդը «Գրադ» կայանքներից վերսկսել է հրետակոծել Հադրութի, Մարտունիի և Ասկերանի շրջանների ռազմաճակատային գոտուն սահմանակից բնակավայրերն ու Ստեփանակերտը: Միաժամանակ սկսվել են հարձակողական գործողություններ Հադրութի և Մարտունիի պաշտպանական դիրքերի ուղղությամբ: ՊԲ հրամանատարությունը ծրագրել է հակահարձակում հարավարևելյան ռազմագոտու երկարությամբ: Ապրիլի 1-ին հակառակորդին դուրս մղելով Ուրյանա լեռան մատույցներից՝ Մարտունիի ՊՇ 24-րդ և 25-րդ առանձին մոտոհրաձգային գումարտակները մարտական գործողություններ են սկսել «Կզըլչայա» բարձունքի, իսկ Հադրութի ՊՇ ստորաբաժանումները՝ Էդիլլու, Տող, Ազոխ պաշտպանական դիրքերի ուղղություններից: Համատեղ գործողություններով վերացվել են «Խազազ» և «Շահրուվեն» բարձունքներում տեղակայված կրակակետերը, ապա ազատամարտիկները զարգացնելով առաջխաղացումը՝ գրավել են ռազմական հենակետերի վերածված Ղաջար (այժմ՝ Ջիվանի) գյուղը:

Մ. Հարությունյան

 

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994, Հանրագիտարան, Երևան 2004 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am