Ղավախան: Գյուղ ԼՂՀ Մարտունիի շրջանում՝ շրջկենտրոնից 36 կմ արևմուտք՝ 1150 մ բարձրության վրա: Տարածքը՝ 678 հա: Բնակչությունը՝ 110 (2002): Զբաղվում են անասնապահությամբ, երկրագործությամբ, բրուտագործությամբ: Ունի տարրական դպրոց, ակումբ, բուժկետ: Գյուղում պահպանվել է Ս. Աստվածածին եկեղեցին (XIX դ.), շրջակայքում՝ Պտկեսբերք մատուռը (XIII դ.):

1990-ին Ղավախանում կազմավորվել են կամավորական ջոկատներ (հրամանատարներ՝ Հ. Պողոսյան, Մ. Պետրոսյան), որոնք առանձին, իսկ 1992-ի սեպտեմբերից Մարտունիի պաշտպանական շրջանի ստորաբաժանումների կազմում մասնակցել են Մարտունիի և ԼՂՀ տարբեր շրջանների ազատագրական մարտերին: Ղավախանից հրամանատար է եղել նաև Գ. Պողոսյանը: Ղավախանից զոհվել է 3 ազատամարտիկ:

Ս. Ստեփանյան

 

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994, Հանրագիտարան, Երևան 2004 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am