Ղարաբաղ: (թուրքերեն՝ ղարա-սև, բաղ-այգի), Մեծ Հայքի Ուտիք և Արցախ նահանգների տարածքներին XIV դարից տրված օտարածին անվանումը: Հետագայում Ղարաբաղ անունը վերաբերել է ավելի փոքր տարածքի: Ներկայումս Ղարաբաղը ընդգրկում է Արցախի մի մասը՝ ԼՂՀ-ն, Մուխանքի (Մուղան) դաշտը և Տրտու (Թարթառ) գետի ափերին փռված Շահումյանի, Աղդամի և Բարդայի շրջանները, ինչպես նաև Կասում-Իսմայիլի (նախկին Թարթառի շրջանի) հարավային մասը: Պարսիկ պատմիչ Համդալլահ Ղազվինին հիշատակում է Առանի Ղարաբաղ կամ Առան-Ղարաբաղ տեղանունը. դրանից ենթադրվում է, որ Ղարաբաղ նախապես կոչվել է նախկինում Առան անվամբ հայտնի ամբողջ հայկական Աղվանքը՝ Կուրի աջափնյակը: Ղարաբաղ անվանումը հիշատակող առաջին հայ հեղինակը XV դ. պատմիչ Թովմա Մեծոփեցին է, ըստ որի՝ Ղարաբաղի մեջ մտել է նաև Ուտիքը: Ղարաբաղ անվան առայժմ հայտնի առաջին բացատրությունը կամ հայկական տարբերակը հիշում է պատմիչ Հովհաննեսիկ Ծարեցին (XVI դ. վերջ - XVIII դ. սկիզբ), որը Ղարաբաղին համազոր գործածում է Սև այգի տեղանունը: Գործածվել են նաև Լեռնային Ղարաբաղ և Դաշտային Ղարաբաղ անվանումները, որոնցից առաջինը ԼՂՀ-ն է, երկրորդը՝ դրանից արևելք ընկած Ղարաբաղյան կամ Մուղանի (մի մասը) դաշտը:

 

Գրականության ցանկ

 Թովմա Մեծոփեցի, Պատմութիւն. Լանկ-Թամուրայ և յաջոդաց իւաց, Փափզ, 1860: Վրաց ժամանակագաւթյուն, Ե., 1971:

Ուլուբաբյան Բ. Ն, Խաչենի իշխանությունը X-XV1 դարում, Ե, 1975:

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994, Հանրագիտարան, Երևան 2004 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am