Գևորգ ՉաուշԳևորգ Չավուշ, Սարհատ (Ղազարյան Գևորգ Արոյի) (1870, գ. Մկթենք (Սասունի Փսանք գավառում) - 1907, գ. Սուլուխ, թաղված է Մուշում), ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի: ՀՀԴ կուսակցության անդամ: Սովորել է Սշո Ս. Կարապետ վանքի դպրոցում (1886-88): 1880-ական թթ. վերջին գործել է Արաբոյի՝ Տարոնում առաջին հայդուկային խմբում: 1890-94-ին համագործակցել է Միհրան Տամատյանի և Համբարձում Պոյաճյանի (Մեծն Մուրադ) հետ: Մասնակցել է Սասունի 1891-94-ի ինքնապաշտպանական մարտերին (հատկապես աչքի է ընկել Տալվորիկի 1893-ի կռիվներում), ձերբակալվել և արգելափակվել է Բիթլիսի, ապա՝ Սուշի բանտերում: 1896-ին փախչելով բանտից ապաստանել է Սասունում, միացել Գուրգենին և Հրայրին: Աղբյուր Սերոբի սպանությունից (1899) հետո կազմակերպել է մատնիչ Ավեի (1900), ապա Անդրանիկի հետ՝ Խալիլ բեյի սպանությունը: 1900-01-ին մղել է մի շարք կռիվներ (Բերդակի, Նորշենի և այլն), որոնք կարևոր տեղ են գրավում հայդուկային շարժման պատմության մեջ: Ղեկավար մասնակցություն է ունեցել 1901-ի նոյեմբերին Աոաքելոց վանքի կռվին , 1904-ի Սասունի ապստամբությանը (Սասունի հվ. ճակատի հրամանատար): Ապստամբության պարտությունից հետո անցել է Վան, սակայն Աղթամարի խորհրդակցությունից (1904-ի օգոստոս) հետո, որպես ՀՀԴ կուսակցության ղեկավար գործիչ, վերադարձել է Տարոն: 1905-ին մղել է (անհաջող)Հայդուկային խմբավորում Խարսի, Ալվառինջի կռիվները: 1906-07-ին գործել է Ռ. Տեր-Մինասյանի հետ: Սեծ ջանքեր է գործադրել հայ-քրդական համագործակցության ստեղծման համար: Գևորգ Չավուշի մղած հայդուկային կռիվներն (շուրջ 40) ընթացել են կազմակերպված և գրեթե միշտ ավարտվել հաղթանակով: Գևորգ Չավուշը հակված է եղել հայդուկային պայքարին, սակայն չի հակադրվել ընդհանուր ապստամբության գործիչներին և հնազանդվել է նրանց որոշումներին: Զոհվել է Սուլուխի նշանավոր կռվի ժամանակ: Գևորգ Չավուշը հայ ազգային-ազատագրական շարժման փառաբանված հերոսներից է, ժողովուրդը երգեր է հյուսել նրա մասին:

 

Ա. Ներսիսյան

 


Գրականություն

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996թ.

Տե՛ս ավելի

«Սասունի Կ.», Գևորգ Չավուշ, Փարիզ, 1939: 

 Ավո. Գևորգ Չավուշ, Բեյրոլթ, 1972:

 «Առաքելոց վանքի կռիվը», Անդրանիկ, ԵՊՀ հրատ, Երևան, 2012թ

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am