Գեղամյան Եղիշե (Հայկունի):  Ծնվել է 1840 թվականին Ախալցխայում։ Մահացել է 1920, Թիֆլիսում:  Հայ պատմաբան, հրապարակագիր, քահանա։ Ավարտել է Թեոդոսիայի Խալիբյան ղպրոցը։ Աշխատակցել է «Հայկական աշխարհ», «Արարատ», «Մեղու Հայաստանի», «Մշակ», «Փորձ», «Արձագանք» պարբերականներին, «Հովիվ» և «Հովիտ» շաբաթաթերթերին։ Հայ ազատագրական շարժման հարցերին նվիրված աշխատություններում (հայերի ազատագրական շարժումները XIX և XX դարերում, 1915-1917, և այլն)։ Գեղամյանը ցարիզմի վարած քաղաքականությունը գնահատել է ազգապահպանության կղերական տեսանկյունից։ Հայ ժողովրդի ներկան և ապագան պատկերացրել է հայ եկեղեցու և բուրժուական կարգերին համակերպված կղերի ղեկավարությամբ։ Գեղամյանը դեմ էր ազգային-ազատագրական և սոցիալ դասակարգային շարժումներին։ Իր ժամանակակիցներին կոչ է արել հեռու մնալ քաղաքական շարժումներից, նվիրվել «քաղաքակրթական խաղաղ, շինարար»  աշխատանքի։

 

Գրականության ցանկ  

Պատմական քաղվածներ, պր 1 - 10, Բաքու, 1909 - 15։

Պատմության դասերը, Բաքու, 1915։ Պատմական նյութեր, Բաքու, 1915։

Ռուս բյուրոկրատիան և հայերը, 2 հրտ, Բաքու, 1917։

Պատմական զրույցներ, Բաքու, 1917։

Կարապետ արքեպիսկոպոս, կենսագրություն, Ե., 1999

«Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am