Գասպարյան Իսահակ Գասպարի: Ծնվել է 1902թ. հունիսի 17-ին Արևմտյան Հայաստանի Վանի նահանգի Բերկրի գավառի Սինդ գյուղում: Մահացել է 1962թ. հոկտեմբերի 19-ին Ռուսաստանի Սոչի քաղաքում: Խորհրդային բանակի գեներալ-մայոր (1944)։ 1922-ից ծառայել է կարմիր բանակում։ Ավարտել է Անդրկովկասյան միացյալ հետևակային դպրոցը (Թիֆլիս, 1927)։ Հայրենական պատերազմի (1941-1945) ժամանակ եղել ՝ հրաձգային դիվիզիայի շտաբի պետ, դիվիզիայի հրամանատարի տեղակալ, դիվիզիայի հրամանատար։ Մասնակցել է թշնամու Վոլխովյան խմբավորման ջախջախմանը (Լենինգրադի 3 ճակատամարտում), Մալոյարոսլավեցի, Կալուգայի ազատագրմանը, Արևելյան Պրուսիայում, Լեհաստանում մղված մարտերին, Բեռլինի ռազմագործողությանը:

Մինչև 1954թ. ծառայել է Կիևի ռազմական օկրուգում:

 

Գրականության ցանկ     

«Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am