Գասպարյան Ավետիս (Խմբապետ Ավո): 1859 - 1899, սեպտեմբերի 14), հայ ազգային-ազատագրական պայքարի գործիչ, ֆիդայի, Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության անդամ։

 Ծնվել է Ալիգլբուն (Մուշի շրջան) գյուղում։ 1890 թվականի հուլիսի 15-ին մասնակցել է Կ. Պոլսի Գումգափուի ցույցին։ 1893 թվականին կազմակերպչական նպատակով տեղափոխվել է Կիլիկիա, Մերսին քաղաքում 20-օրյա կալանքից հետո մեկնել է Աթենք, ապա՝ Բուլղարիա։ 1895 թվականին եղել է Կովկասում, 1896 թվականին՝ Թավրիզում։ 1897 թվականի հուլիսի 15-ին Փարամազի ֆիդայիների խմբի հետ անցել է Վան։ Այնուհետև անցել է Սալմաստ, զբաղվել Արևմտյան Հայաստան զենք ու կռվող ուժեր տեղափոխելու գործով։ Զոհվել է Փայաջուկից Սավրա գնալու ճանապարհին, թաղված է Դիլմանում (Սալմաստի գավառ):

 

Գրականության ցանկ

«Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am