Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Գարագաշյան Անտոն (Մատաթիա)

 Գարագաշյան Անտոն (Մատաթիա) Գրիգորի: Ծնվել է 1818թ. փետրվարի 11-ին Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում: Մահացել է 1903թ. նոյեմբերի 19-ին Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում:  Պատմաբան, փիլիսոփա, լեզվաբան։ Նախնական կրթություն ստացել է Կոստանդնուպլոսում: Ուսանել է Վիեննայի Մխիթարյանների մոտ: Սովորել է Վիեննայի համալսարանում:

 1836-ից՝ Մխիթարյան միաբանության անդամ, 1840-ից՝ քահանա։ 1856-ին հրաժարվել Է ծառայել կրոնին և առաջինը հայ իրականության մեջ իրեն հայտարարել մատերիալիստ։ Փիլիսոփայության պատմությունը դիտել է որպես մատերիալիզմի և իդեալիզմի պայքարի պատմություն, տրամաբանությունը՝ իբրև գիտություն (հայտնաբերում է օբյեկտիվ օրենքներ) և արվեստ (այդ օրենքներից ելնելով՝ մշակում է գործնական կանոններ)։ Քննադատելով կրոնի հասարակական դերը՝ միաժամանակ հաշտ վերաբերմունք է դրսևորել Հայ եկեղեցու նկատմամբ։ Հայ քննական պատմագրության հիմնադիրն է:

 1856թ. հրաժարվել է ծառայել կրոնի և առաջինը հայ իրականության մեջ իրեն հայտարարել մատերիալիստ: «Բաբլ Հաուզ» ընկերությունում աշխատել է որպես թարգմանությունների վեստուգիչ: Հայկական դպրոցներում պաշտոնավարել է որպես գրաբարի դասատու: 1887թ. Հակոբ Գուրգենի հետ լույս է ընծայել «Ճաշակ ոսկեղեն դպրության» պարբերականը 5-րդ դարի գրաբարով:

 1890-ական թթ. սկզբներից պաշտոնավարել է Կոստանդնուպոլսի Կենտրոնական վարժարանում՝ որպես գրաբարի դասատու:

  Գարագաշյանի «Քննական մատմութիւն հայոց» աշխատությունն ընդգրկում է հայ ժողովրդի ծագումից մինչև V դարի ազատագրական շարժումների ավարտն (484թ.) ընկած ժամանակաշրջանը: Թերագնահատել է Մովսես Խորենացու «Պատմություն հայոցը», մերժել հայ ժողովրդի ծագումն ըստ Աստվածաշնչի մեկնաբանվող իր նախորդների տեսակետները, ցույց տվել, որ հայերը հնդեվրոպական ժողովուրդների մի առանձին ճյուղ են: Հայաստանի պատմությունը շարադրել է համաշխարհային պատմության ընդհանուր հենքի վրա, անտեսել է ժողովրդի գործուն մասնակցությունը V դարի ազատագրական պատերազմներին:

 Բոսուետից թարգմանած «Խօսք վասն տիեզերական պատմութեան» աշխատության մեջ գրաբարը բաժանել է դասական և հետդասական շրջանների:

 «Նկարագիր ուսմանց»-ում անդրադարձել է նաև առաջին թարգմանությունների և պատմիչների լեզվին: Գրել է աշխարհագրության, հայ քերականության դասագրքեր, կազմել ընթերցարաններ, թարգմանել Լաֆոնտենի առակները:

 

Գրականության ցանկ  

 

«Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am