Գալստյան Բենիամին Հովհաննեսի: Ծնվել է 1902թ. մարտի 7-ին Հայաստանի Ճլոխան գյուղում (այժմ՝ Բենիամին՝ ՀՀ Շիրակի մարզում): 1942թ.՝ Խորհրդային բանակի գեներալ-մայոր: 1931թ. ավարտել է Անդրկովկասյան միացյալ հետևակային դպրոցը (Թիֆլիս): 1936թ. ավարտել է Լենինգրադի ռազմաքաղաքական ակադեմիան:

 1924թ. զորակոչվել է բանակ, ծառայել Հայկական առանձին լեռնահրաձգային դիվիզիայում: 1939թ. մասնակցել է Արևմտյան Ուկրաինայի և Արևմտյան Բելոռուսիայի ազատագրմանը: 1940թ. մասնակցել է խորհրդա-ֆիննական պատերազմին՝ որպես դիվիզիյաի կոմիսար: Հայրենական պատերազմի սկզբին մասնակցել է Կարելական պարանոցի պաշտպանությանն, ապա Նովգորոդի համար մղված մարդտերին: Լենինգրադի շրջափակման օրերին՝ 59-րդ հատուկ հարվածային գնդի և «Նևսկի» օպերատիվ խմբավորման կոմիսար: 1942-ի օգոստոսին նշանակվել Է 42-րդ բանակի ռազմ, խորհրդի անդամ։ Զոհվել է Պուլկովյան բարձունքների պաշտպանության մարտերում։ Գալստյանի անունով փողոց է կոչվել Ս. Պետերբուրգում։

 

Գրականության ցանկ

«Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.

Հովսեփյան Ա. Ա., Անմահ կոմիսարը, Ե., 1968։

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am