Գալոյան Գալուստ Անուշավանի: Ծնվել է 1927 թվականի մարտի 1-ին Փոքր Պարնի գյուղում (այժմ՝ գ. Անուշավան՝ ՀՀ Շիրակի մարզում): Մահացել է 2003 թվականի օգոստոսի 22-ին: Պատմաբան, կուսակցաան գործիչ: 1963 թ.-ին ստացել է պատմական գիտությունների դոկտորի, 1964թ. պրոֆեսորի կոչում: 1982թ. ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1971-ից թղթակից անդամ): Ա.Ա. Գալոյաևի եղբայրը: ՀամԿ(բ)Կ անդամ 1946-ից: 1950թ. ավարտել Է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, ԽՄԿԿ կենտկոմին առընթեր հասարակական գիտության ակադեմիկոս (1955, Մոսկվա): 1955-1963-ին՝ ԱՆԻ հայկական մասնաճյուղում ավագ գիտաշխատող, փոխտնօրեն, բաժնի վարիչ, 1963-1979-ին՝ ՀԽՍՀ ԳԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, 1979-1982-ին՝ ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս-քարտուղար, 1982-1988-ին՝ փոխնախագահ, 1988-1991-ին՝ ՀԿԿ կենտկոմի քարտուղար:

Աշխատությունները վերաբերում են Անդրկովկասում և Հայաստանում բանվորական շարժումների, կոմկուսի ձևավորման և ազգային հարցերինԲանվորական շարժումը և ազգային հարցը Անդրկովկասում 1900-1922», ռուս., 1969, «Ոուսաստանը և Անդրկովկասի ժողովուրդները», ռուս., 1976, հայերեն հրատ.՝ 1978, «Հոկտեմբերյան հեղափոխությունը և Անդրկովկասի ժողովուրդների վերածնունդը», ռուսերեն, 1977): «Պատմության քառուղիներում» (1982) աշխատության մեջ հեղինակը վեր է հանել Հայոց ցեղասպանության պատճառներն ու նախադրյալները, Թուրքիայի կառավարող շրջանների կողմից հայերի ոչնչացման եղանակով Հայկական հարցի «լուծման» քաղաքականության մշակումը և եզրակացրել, որ դարավերջին ստեղծված հայ ազգային քաղաքական կուսակցությունները չեն կարողացել հաղթահարել եվրոպական տերությունների նկատմամբ պատրանքները՝ նրանց հետ կապելով Հայկական հարցի լուծման հույսերը: «Հայաստանի կոմունիստական կուսակցության պատմության ուրվագծեր»-ի (1967), «Հայ Ժողովրդի պատմություն» (հ. 7, 1967) բազմահատորյակի հեղինակներից է: ԽՍՀՄ Ժողովրդական պատգմավոր (1989-1991):

Երկեր

Մայիսյան հերոսական ապստամբությունը, Ե., 1960:

Հայաստանը և մեծ տերությունները 1917-1923 թթ., Ե., 1999:

Հայաստանը մեծ տերությունների աշխարհակալական առճակատումներում (XVI- 1917 թ), Ե., 2004:

Борьба за Советскую власть в Армении: М., 1957:

Социалистическая револуция в Закавказье в освещении буржуазнойисториографии, М.,1960

Գրականության ցանկ

«Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am