Գագիկ II: 1041 թ. գրեթե միաժամանակ մահացան (թերևս բյուզանղական արքունիքի կազմակերպած դավով) թե' Աշոտ IV֊ը, թե' Հովհաննես-Սմբատը: Պահն օգտագործելով՝ նույն թվականին բյուգանդական մեծաքանակ զորքերը ներխուժեցին Շիրակ և պաշարեցին Անի մայրաքաղաքը: Անիի բնակչությունը և հայկական զորքերը Վահրամ Պահլավունու գլխավորությամբ ջախջախեցին զավթիչներին; Հայրենասեր ուժերր Վահրամ Պահլավունու նախաձեռնությամբ 1042 թ. հայոց թագավոր հռչակեցին Աշոտ IV-ի 18-ամյա որդուն՝ Գագիկ II-ին: Հայերին 1044 թ. հաջողվեց ևս երկու անգամ հաղթել Անին պաշարած բյուզանզական բանակներին և պահպանել թագավորության անկախությունը:
Կոստանդին Մոնոմախ կայսրը, խուսափելով նոր կորուստներից, հաշտության պայմանադիր կնքելու կեղծ խոստումներով ու երդումներով 1045 թ. Գագիկ II-ին (1042-1045) հրավիրեց Կոստանդնուպոլիս և բանտարկեց: Նույն թվականին բյուգանդական զորքերը համառ կռիվներով զավթեցին Անին և Բագրատունյաց թագավորության կենտրոնական տիրույթները: Իսկ Գագիկ II-ին հատկացրին Կապադովկիայի և Լեռնային Կիլիկիայի սահմանագլխին գտնվող Պիզա և Կալոնպալատ բերդերր, որտեղ նա իշխեց մինչև 1079 թվականը:
1045 թ. հետո Հայաստանի մեծագույն մասն անցավ Բյուգանդական կայսրությանը: Կարճատև տիրապետության տարիներին կայսերական արքունիքը վարում էր հայերի զանգվածային արտագաղթեցման, նրանց քաղաքական և ռազմական զորության թուլացման, տնտեսական ճնշման և քաղկեդոնական եկեղեցու դավանանքին ենթարկելու քաղաքականություն: Այդ ամենը ծանր հետևանքներ ունեցան ոչ միայն Հայաստանի, այլև կայսրության համար. հայկական զորեղ պատնեշի խարխլմամբ դյուրացվեց թուրանական վաչկատուն հրոսակ ցեղերի՝ սելջուկյան թուրքերի առաջխաղացումը ինչպես Հայաստանում, այնպես էլ Բյուզանդիայի փոքրասիական տիրույթներում:
Աղբյուրը՝
Հայոց պատմություն: Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Երևան 2012 թ., էջ 101-102
Կատվալյան Մ.
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am