Եռաբլուր. ՀՀ ՊՆ հուշահամալիր (պանթեոն) , ազգային գերեզմանատուն, որտեղ ամփոփվել են Ղարաբաղյան պատերազմում և զինադադարից հետո զոհված ազատամարտիկների ե զինծառայողների աճյունները։ Գերեզմանատուն կարգավիճակը հաստատվել է 1992-ի մայիսի 26-ի ՀՀ Կառավարության կարգադրությամբ։ Գտնվում է Երևանի արեմտյան մասում՝ Երևան-էջմիածին ավտոմայրուղուց աջ՝ Եռաբլուր բարձունքում (բարձրությունը՝ 951 մ)։ Տարածքը՝ 19,22 հա։
Հատակագծի և ճարտարապետական լուծումների հեղինակները Ա. Մխիթարյանի արվեստանոցի ճարտարապետներն են։ Շինարարական և կառուցապատման աշխատանքներն իրականացրել է «Հայավիաշին» տրեստը։ Շիրմաքարի տեսակը՝ բազալտ։
Եռաբլուրում են ամփոփված զորավար Անդրանիկի, Հայաստանի ազգային հերոսներ Վ. Սագսյանի, Ջ. Աբհամյանի, Մ. Մելքոնյանի, 673 ազատամարտիկի և զինծառայողի աճյունները (2003)։
Եռաբլուրի մուտքի ձախ մասում մատուռն է, դիմացը՝ Զոհված ազատամարտիկների թանգարանը, հարևանությամբ՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի 39 մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը, ավելի խորքում՝ անհայտ կորած ազատամարտիկների հուշաքար-կոթողը։
Համալիրը պահպանում ե հսկում է գերեզմանատան զինվորական պահակային ծառայությունը։ 1995-ից գործում է «Եռաբլուր զինվորական պանթեոնի զոհված ազատամարտիկների ե զինվորների ծնողների» կոմիտեն։
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am