Դրմբոն: Գյուղ ԼՂՀ Մարտակերտի շրջանում՝ շրջկենտրոնից 30 կմ հարավ-արևմուտք՝ Թարթառ գետի վերին հոսանքի աջ ափին, 750 մ բարձրության վրա։ Տարածքը՝ 1267 հա։ Բնակչությունը՝ 447 (1989), 327 (2003)։ Զբաղվում են անասնապահությամբ, երկրագործությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, բուժկետ և այլն։ 2002-ից Դրմբոնում կառուցվում է ոսկու հարստացուցիչ ֆաբրիկա՝ Մեհմանայի բազմամետաղների հանքանյութերի հիմքի վրա։

Շրջակայքում են Մանդոտի եկեղեցին (XII դ.), Մախաչ շինատեղ, Թխկուտ գոմեր, Ճոխտակ խաչ, Մուքին խաչ, Սհարանց խաչ սրբավայրերն ու Ղլբենին խաչ խաչքարերի խումբը։

 Դրմբոնում կազմավորվել են աշխարհազորայինների (1989) և կամավորական (1992, հրամանատար՝ Ս. Ասլանյան) ջոկատներ, որոնք առանձին, ապա 1992-ի սեպտեմբերից Մարտակերտի պաշտպանական շրջանի ստորաբաժանումների կազմում մասնակցել են Մարտակերտի, Ասկերանի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Դրմբոնից հրամանատար է եղել Ս. Ասլանյանը։ Գյուղից զոհվել է 6 ազատամարտիկ։

Դրմբոնի ազատագրումից հետո (12.2.1993) այստեղ տեղակայվել են Մարտակերտի պաշտպանական շրջանի շտաբը՝ իր ստորաբաժանումներով, և ՊՊԿ-ի լիազոր-ներկայացուցչությունը։

 

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994. Հանրագիտարան, Երևան 2004:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am