Հրայր-Դժոխք, Ուրվական (Ղազարյան Արմենակ Մամբրեի) ծնվել էԴժոխք Հրայր 1864, գյուղ Ահարոնք (Սասունի Խուլփ գավառակ), մահացել է 13.04.1904-ին գյուղ Գելիեգուզանում ասունի գավառ): Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի: Սովորել է Տարոնի Ղզլաղաճ գյուղի, Մշո Սուրբ Կարապետ վանքի դպրոցներում և Մշո Կեդրոն վարժարանում: Եղել է ուսուցիչ, ծանոթացել Սասունի ու Տարոնի հայերի վիճակին, քարոզել հայ ազատագրական պայքարի գաղափարը: 1891-1894-ին՝ Սասունի ինքնապաշտպանական մարտերի ղեկավարներից, աչքի է ընկել Տալվորիկի կռվում (1893): 1894-ի գարնանը մեկնել է Կովկաս՝ կամավորներ հավաքագրելու և զենք հայթայթելու: 1895-ին եղել է նաև Ռումինիայում և 50 հայ Երիտասարդների հետ (նրանց թվում՝ Աևդրաևիկն ու Աղբյուր Սերոբը) վերադարձել Հայաստան: 1896-ին Բասենի Իշխու գյուղում ձերբակալվել է, տարվել Կարինի բանտ, ազատվել է ընդհանուր ներմամբ: Վերադարձել է Ղզլաղաճ և ձեռնամուխ եղել ընդհանուր ապստամբության կազմակերպմանը: 1903-1904-ին մասնակցել է Սասունի ինքնապաշտպանական կռիվներին: 1904-ի ապրիլի 13-ին, երբ թուրքական գերակշիռ ուժերը հարձակվել են Գելիեգուգանի ուղղությամբ: Հրայրը ընկերներով փորձել է փակել նրանց ճանապարհը, բայց զոհվել է մարտում: Օգնության հասած Անդրանիկի զինվորները Հրայրին և մյուս զոհվածներին թաղել են Գելիեգուզւսնում: Ժողովուրդը երգեր է հյուսել Հրայրի մասին:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am