Դավիթ Անհողին (ծննդյան թվականը անհայտ-1048),եղել է Լոռու թագավոր մոտ 996-ից։ Բագրատունիների Լոռու ճյուղի (Կյուրիկյաններ՝ 972-1113) ներկայացուցիչ։ Կառուցել է Լոռե բերդը և այլ պաշտպան. ամրություններ, ճնշել է կենտրոնախույս ուժերին, հաղթել Տփղիսի արաբ ամիրային։ 1001-ին ըմբոստացել է Գագիկ Ա-ի դեմ, սակայն պարտվել է, կորցրել գրեթե բոլոր տիրույթները (հավանաբար այդ պատճառով է կոչվել Անհողին)։ Ընդունելով Գագիկ Ա-ի գերագահությունը՝ վերստացել է իշխանությունը, տևական պայքար մղել Հայաստանի հս. գավառներին սպառնացող Դվինի և Գանձակի քրդական ամիրայությունների դեմ։ 1030-ին աջակցել է Վիրաաբխազաց թագավոր Բագրատ IV–ին՝ ընդդեմ Գանձակի ամիրա Փատլունի ոտնձգությունների։ 1040-ին Հովհաննես-Սմբատի, Սյունիքի թագավորի և Բագրատ IV-ի օգնությամբ ջախջախել է Լոռու թագավորություն ներխուժած Դվինի ամիրա Աբուլ-Ասվարի զորքերին։ 1041-ին և 1042-ին փորձ է արել գրավել Անին և հռչակվել Հայոց թագավոր։
Գրկականություն
Ով ով է հայեր.(Կենսագրական հանրագիտարան), հատոր 1
Մովսեսյան Դ., Լոռիի Կյուրիկեան թագաւորներու պատմութիւնը, Վնն., 1923։ Մաթեվոսյան Ռ., Տաշիր-Ձորագետ, Ե., 1982։
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am