Դալիբալթայան Գուրգեն Հարությունի: Ծնվել է 1926 թ. հունիսի 5-ին ՎՍՍՀ, Բոգդանովկայի շրջանի/այժմ Նինոծմինդա/ Մեծ Արագյալ գյուղում: Մահացել է 2015 թ. սեպտեմբերի 1-ին  Երևանում: ԽՍՀՄ և ՀՀ ռազմական գործիչ, Գեներալ-գնդապետ (1996)։ Պետական, ռազմական գործիչ: ԽԱՀՄ ԶՈՒ գեներալ-մայոր (1971): Հայկական բանակի գեներալ-գնդապետ (1996): Ավարտել է Թբիլիսիի հետևակային ուսումնարանը (1947), Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան (1961), վերապատրաստվել ԽԱՀՄ ԶՈՒ գլխավոր շտաբի ակադեմիային կից ղեկավար անձնակազմի ակադեմիական դասընթացներում (1976, 1978): 1947-91-ին ծառայել է ԽԱՀՄ ԶՈՒ-ում. Բաքվի 259-րդ դիվիզիայի, Լենքորանի, ապա՝ Կիրովաբադի 60-րդ մոտոհրաձգային դիվիզիայի գնդի հրամանատար, նույն դիվիզիայի հրամանատարի տեղակալ, Սիբիրի զինվորական օկրուգի 242-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատար, ԽԱՀՄ Եվրոպական զորամիավորման հարավային խմբավորման զորքերի (Բուդապեշտ) շտաբի պետի, Հյուսիսկովկասյան զինվորական օկրուգի զորքերի (Դոնի Ռոստով) հրամանատարի տեղակալ:

1991-ին՝ ՀՀ ՊԿ գլխավոր շտաբի պետ1991-1992-ին՝   ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ1992-1993-ին՝   ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, 1993-ից՝ ՀՀ նախագահի խորհրդական, գլխավոր ռազմական տեսուչ: 2001-ից՝ ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ:

 1991-1994-ին մասնակցել է ԼՂ ինքնապաշտպանական և ազատագրական ռազմագործողությունների մարտական պլանների մշակման աշխատանքներին, անձամբ ղեկավարել Խոջալուի ազատագրման, Լաչինի մարդասիրական միջանցքի բացման, Գորիս-Լաչինի ռազմական գործողության, Քելբաջարի կրակակետերի վնասազերծման ռազմական գործողությունները: Դալիբալթայանի և Վ. Սարգսյանի կողմից մշակվել և վավերացվել է Շուշիի ազատագրման «Հրազդան» ռազմական գործողության պլանը: Պարգևատրվել է ԽՍՀՄ բազմաթիվ, ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի և Հայ եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշաններով:

Հ. Այվազյան

 

 

Գրականության ցանկ

Այվազյան Հ.Մ., Հաղթանակած բանակի գեներատ, Ե., 2001:

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am