Դահրավ; Գյուղ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում` շրջկենտրոնից 16 կմ հարավ-արևմուտք` 800 մետր բարձրության վրա։ Տարածքը՝ 2044 հեկտար։ Բնակչությունը՝ 220 (2003 թ.)։ Զբաղվում են անասնապահությամբ, երկրագործությամբ և փայտամշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, բուժկետ: Գյուղում են Ս. Հովհաննես եկեղեցին (19-րդ դար), խաչքար (13-րդ դար), շրջակայքում՝ մատուռ (11-րդ դար), հին եկեղեցիների ավերակներ (11-րդ և 13-րդ դարեր), Րաֆֆու աղբյուր-հուշարձանը։

 1989-ին գյուղում կազմավորվել է կամավորական ջոկատ (հրամանատար՝ Սլավիկ Առուշանյան), որի հիմքի վրա ստեղծվել է դասակ, ապա՝ վաշտ (հրամանատար՝ Է. Խաչատրյան)։ Ջոկատը առանձին, իսկ 1992-ից Ասկերանի պաշտպանական շրջանի կազմում մասնակցել է Ասկերանի շրջանի գյուղերի ինքնապաշտպանական և Շուշիի, Լաչինի, Քելբաջարի, Աղդամի, Ֆիզուլիի (Հորադիզ), Մարտակերտի շրջանների ազատագրական մարտերին։ Գյուղից Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատևվել է Է. Խաչատրյանը, «Արիության համար» մեդալով՝ Ռ. Ներսիսյանը, Ա. Սարգսյանը, Մ. Համբարձումյանը, Մ. Խաչատրյանը, Ս. Հովակիմյանը, Ա. Դանիելայնը, Վ. Բարսեղյանը, Վ. Միքայելյանը։ Գյուղից զոհվել է 7 ազատամարտիկ։

Ժ. Աբրահամյան

 

Գրականություն՝

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am