Չիլինգարով Արթուր Նիկոլայի: Ծնվել է 1939թ. սեպտեմբերի 25-ին Սանկտ-Պետերբուրգում (ՌԴ): 1963թ. ավարտել է Լենինգրադի Ս. Մակարովի անվան ինժեներա-ծովային ուսումնարան: 1969-71թթ. եղել է «Սևեր-21» արշավախմբի, «Հս. բևեռ-19» և «Հս. բևեռ-22» դրեյֆող կայանների պետ, այնուհետև 1971-74թթ. Անտարկտիկայում «Բելինսհաուզեն» կայանի պետ, 1074-79թթ. Հիդրոմետեորոլոգիայի և բնական միջավայրի հսկողության Ամդերմինյան վարչության պետ, 1979-86թթ. Հիդրոմետեորոլոգիայի և բնական միջավայրի հսկողության ԽՍՀՄ պետկոմիտեի կադրերի և ուսումնական հաստատությունների վարչության պետ: 1985թ. փետրվարի կեսին «Միխայիլ Սոմով» գիտահետազոտական նավը «Ռուսկայա» կայանի շրջանում Անտարկտիկա, Ռոսի ծով ընկավ դրեյֆող սառույցների փոթորկի մեջ: Չիլինգարովը օգնության ցուցաբերման հատուկ արշավախմբի պետն էր: Անտարկտիկայի սառույցներից «Միխայիլ Սոմով» նավի ազատման առաջադրանքի օրինակելի կատարման, փրկարարգործողության հմուտ ղեկավարման, արիության և հերոսության համար «Վլադիվոստոկ» սառցահատի վրա փրկարար արշավախմբի պետ Արթուր Չիլինգարովին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախարարի 1986թ. փետրվարի 14-ի հրամանագրով շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ» մեդալով: 1986-1992թթ. եղել է Հիդրոմետեորոլոգիայի և բնական միջավայրի հսկողության ԽՍՀՄ պետկոմիտեի փոխնախագահ, Արկըիկայի, Անտարկտիկայի և Համաշխարհային օվկիանոսի գլխավոր վարչության պետ, ապա դեպի հյուսիսային բևեռ «Սիբիր» ատոմագնացի գիտարշավախմբի և դեպի Անտարկտիդա «Իլ-76»-ի միջմայրցամաքային թռիչքի ղեկավար: 2007թ. ամռանը ղեկավարել է դեպի Հս. բևեռ «Արկտիկա-2007» բարձրալայնք արկտիկական խորջրյա արշավախումբը: Այդ արշավախմբի հաջող իրականացման, արիության և հերոսության համար ՌԴ Նախագահի 2008թ. հունվարի 9-ի հրամանագրով շնորհվել է ՌԴ Հերոսի կոչում: 2008 թվականից Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, 1994-ից Ռուսաստանի Բնագիտության ակադեմիայի և Բրիտանական թագավորական աշխարհագրական ընկերության անդամ: ՌԴ Պետդումայի հինգ գումարումների պատգամավոր, Պետդումայի փոխնախագահ: ԽՍՀՄ Պետական մրցանակի (1981), Անդրեյ Նախավկայի «Հանուն հավատի և հավատարմության» մրցանակի (2008) դափնեկիր: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի (04.1981), «Պատվո նշան» (04.1976), «Հայրենիքի հանդեպ վաստակի» 3-րդ աստիճանի (12.06.2007), «Ծովային վաստակի համար» (27.01.2003) շքանշաններով, մեդալներով, արտասահմանյան շքանշաններով և մեդալներով:
Գրականության ցանկ
«Ով ով է. Հայեր.» Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007։
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am