Չափչախյան (Չափչախով) Լազար Սերգեյի: Ծնվել է 1911 թվականի մարտի 3-ին, գյուղ Մեծ Սալաում (այժմ՝ ՌԴ Ռոստովի մարզի Մյասնիկյանի շրջանում): Մահացել է 1942 թվականի ապրիլի 13-ին Լենինգրադի մարզի Կրեստցիի օդանավակայանում՝ մարտական պատասխանատու առաջադրանք կատարելիս: 1942 թվականի հուլիսի 21-ին՝ հետմահու պարգևատրվել է Խորհրդային Միության հերոս կոչմամբ: Եղել է ավիացիայի մայոր։ Ավարտել է Խարկովի ավիաուսումնարանի կոմիսարների դասընթացները (1939 թ.)։ Մասնակցել է խորհրդա-ֆիննական պատերազմին (1939-1940): 1941-45 թթ. Հայրենական պատերազմի առաջին օրերից եղել է 38-րդ կործանիչ ավիագնդի կազմում, մասնակցել է հյուսիս-արևմտյան ռազմաճակատի օդային մարտերին։ Կատարել է 368 մարտական թռիչք, մասնակցել 59 օդային մարտի: Պատերազմում հերոսի կոչման արժանացած առաջին հայ զինվորականն է։ Պարգևատրվել է Լենինի 2, Կարմիր դրոշի շքանշաններով։
Գրականության ցանկ
«Ով ով է հայեր» կենսագրական հանրագիտարան, հատոր Բ. Երևան 2007:
![](http://www.historyofarmenia-am.armin.am//cms/image.php?image=http://www.historyofarmenia-am.armin.am/images/menus/1439/HH_qax_patm_pastatuxt.jpg&width=50)
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am