Բարխուդարյան Վլադիմիր Բախշիի: Ծնվել է 1927 թվականի սեպտեմբերի 22-ին Աղքյորփի գյուղում (Վրաստանի Մառնեուլի շրջան), պատմաբան: Պատմական գիտությունների դոկտոր (1968), ՀՀ ԳԱԱ ակադադեմիայի (1994, թղթակից անդամ՝ 1986-ից): ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (2003): Ավարտել է ԵՊՀ-ն (1950): 1958-90-ին աշխատել է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում. 1967-1990-ին՝ փոխտնօրեն, 1980-1987-ին՝ նաև հայ գաղթավայրերի պատմության բաժնի վարիչ: 1990-ից՝ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, 2000-ից, միաժամանակ՝ փոխնախագահ, 2004-ից՝ հումանիտար գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար:
Աշխատությունները վերաբերում են Հայաստանում ֆեոդալ, (ավատատիրական) հողատիրությանը, հայկական գաղթավայրերի պատմությանը, հայ խորհրդային պատմագրությանը, հայ-ռուսական հարաբերություններին, 1905-1907-ի հեղափախական շարժումներին: «Նոր Նախիջևանի հայկական գաղութի պատմություն» (հ. 1-2, 1967-85) մենագրության մեջ աղբյուրագիտական հարուստ հենքով լուսաբանել է հայկական գաղութի տնտեսական, հասարակական-քաղաքական և մշակութային պատմությունը, Նոր Նախիջևանի դերը Հվ. Ռուսաստանի տնտտեսական կյանքում և հայ-ռուսական առնչություններում: Մասնակցել է հայ ժողովրդի պատմության ակադեմիայի բազմահատորյակի ստեղծմանը: Հեղինակել և խմբագրել է դպրոցական դասագրքեր: Ստացել է Հունգարիայի ԳԱ մեդալ (1985): 1998թ-ից բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի անդամ:
Երկեր
Հայ-ռուսական պատմական կապերը և Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին (համահեղինակ), Ե., 1978: Հայկական գաղթավայրերը, Ե., 1992:
Գրականության ցանկ
«Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am