Բուռնազյան Սերգեյ ԱվդեյիԲուռնազյան Սերգեյ Ավդեյի: Ծնվել է 1918 թվականին Նոր Նախիջևանում (այժմ՝ Դոնի Ռոստովի շրջան): Մահացել է 1944 ապրիլի 15-ին Բորիսոգլեբսկ քաղաքում (ՌԴ Վորոնեժի մարզ): 1944 թ. օգոստոսի 2-ին հետմահու դարձել է Խորհրդային Միության հերոս, օդաչու, ավագ  լեյտենանտ։ 1931-ից բնակվել է Երևանում։ Ավարտել է Խերսոնի ավիաուսումնարանը։ Հայրենական պատերազմի (1941-1945) ժամանակ ծառայել է կործանիչ ավիացիայում (1942-ի հոկտեմբերից՝ էսկադրիլիայի հրամանատար)։ Մասնակցել է Բրյանսկի, Խարկովի շրջաններում մղված մարտերին, Ստալինգրադյան և Հարավային ռազմաճակատների գործողություններին։ Կատարել է 244 մարտական թռիչք, ոչնչացրել թշնամու 24 ինքնաթիռ։ Բուռնազյանի անունով են կոչվել Հայաստանի ավիամարզական ակումբը, Երևանի փողոցներից մեկը։

 

Գրականության ցանկ

«Ով ով է հայեր» կենսագրական հանրագիտարան, հատոր Ա, Երևան 2005:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am