Բուլղարացի Գրիգոր (Կյոզեյան, Գեզյան Գրիգոր): Ծննդյան թվականն անհայտ է: Ծնվել է Կարինում: Մահացել է 1922թ. Կ. Պոլիսում: Եղել է հայ ազգային-ազատագրական շարժման մարտիկ: Փոքր տարիքում ծնողների հետ գաղթել է Բուլղարիա: Երիտասարդ հասակում եկել է Արլ. Հայաստանում՝ Ալեքսանդրապոլում, Հառիճում և Գանձակում զբաղվել է զինագործությամբ: Խուսափելով ցարական իշխանությունների հետապնդումից՝ տեղափոխվել է Ղարաբաղ, ապա՝ Վան: 1915-ի Վանի հերոսամարտի ժամանակ (ապրիլ-մայիս) եղել է զինվոր, մարմնի անդամ, մասնակցել թուրքական հրոսակախմբերի դեմ մարտական գործողություններին, ձուլել 3 թնդանոթ, պատրաստել ռումբեր: Վանի առաջին (1915) և երկրորդ (1916) գաղթերի ժամանակ չի հեռացել քաղաքից, շարունակել է պայքարը՝ լինելով նախ զինվորական կոմիսարիատ, ապա՝ ոստիկանապետ: 1918-ի մարտի 21-ին, որպես զինվորական մարմնի ներկայացուցիչ, ստորագրել է Վանից հայերի վերջնական գաղթի հրամանը, այդ խմբի հետ եկել Թիֆլիս, այնտեղից անցել է Երևան, ապա՝ Կ. Պոլիս:

 

Գրականության ցանկ

«Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am