Բորյան Բագրատ Հարությունի: Ծնվել է 1882 սեպտեմբերի 19-ին  Ներքին Ճամբարակ գյուղում (այժմ՝ ՀՀ Ճամբարակ քաղաքի տարածքում: Մահացել է 1938 թվականին: Խորհրդային կուսակցության պետական գործիչ, պատմաբան: ՌՍԴԲԿ անդամ 1903-ից: 1913թվականին ավարտել է (Էքստեռն) Թիֆլիսի առևտրային դասընթացները, 1914թ. Երևանի սեմինարիան, ՄՊՀ իրավունքի բաժինը (1922): 1917-ից՝ ՌՍԴԲ(բ)Կ Բաքվի կոմիտեի անդամ: 1918-ի ապրիլին Ա. Շահումյանի հանձնարարությամբ մեկնել է Մոսկվա, բանակցել Վ.Ի.Լենինի հետ, օգնություն կազմակերպել Բաքվի կոմունային: Եղել է ԽԱՀՄ ԿԳԿ անդամ: Անհիմն բռնադատվել է, հետմահու արդարացվել:

 Բորյան գրել է «Հայաստանը, միջազգային դիվանագիտությունը և ՍՍՀՄ-ը» (ռուս., հ. 1-2, 1928-29) աշխատությունը, որտեղ հայոց պատմության հարցերը քննել է միջազգային դիվանագիտության և իրավունքի տեսանկյունից: Բացահայտել է եվրոպական դիվանագիտության վնասակար դերը, ինչպես նաև Ռուսաստանի գաղութատիրական շահախնդիր քաղաքականությունը Հայկական հարցում՝ Բեռլինի կոնգրեսից (1878) մինչև Լոզանի կոնֆերանս (1922-1923), որը կործանարար հետևանքներ է ունեցել հայերի և Հայաստանի համար: 1921-ի Մոսկվայի և Կարսի պայմանագրերը բնութագրել է որպես «վատթարագույն» ու «ամենաանամոթ» հաշտությունը Հայաստանի համար՝ Թուրքիան որպես «հեղափոխական գործոն» դիտելու Խորհրդային Ռուսաստանի թելադրված սխալ քաղաքականությամբ:

 

Գրականության ցանկ

«Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am