Բժշկյան Հայկ Դիմիտրիի: Հայ ազգային ազատագրական շարժման գործիչ, խորհրդային զորահրամանատար, ռազմական տեսաբան: Ծնվել է 1887թ. փետրվարի 18-ին Իրանի Թավրիզ քաղաքում: Մահացել է 1937թ. դեկտեմբերի 2-ին: Սովորել է ծննդավայրի Արամյան, այնուհետև Թիֆլիսի Ներսիսյան դպրոցներում: 1916թ. ավարտել է Թիֆլիսի հայկական ջոկատների հրամանատարների և սպաների ԲԳԿԲ բարձրագույն հրամկազմի (1920-22) դասընթացները: 1927թ. ավարտել է Մոսկվայի Ս. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան: 1924-36թթ. աշխատել է Խարկովի, 1936-65թթ.՝ Թբիլիսիի հայկական (1949-65-ին՝ գլխավոր ռեժիսոր) թատրոններում: 1927-1932թթ. եղել է Ս. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայի ռազմական արվեստի պատմության ամբիոնի վարիչ, 1933թ.՝ Ն. Ժուկովսկու անվան ռազմաօդային ակադեմիայի պատերազմների պատմության և ռազմական արվեստի ամբիոնի վարիչ: Առաջին աշխարհամարտի (1914-1918) ժամանակ մտել է Հայկական կամավորական շարժման մեջ: Եղել է հեծյալ վաշտի, ապա՝ 6-րդ կամավորական ջոկատի հրամանատար: Մասնակցել է էրզրումի, Խլաթի, Մուշի կռիվներին: 1916թ. նշանակվել է հայկական պահեստային մարտական ջոկատների պետ:

 Բժշկյանը գործուն մասնակցություն է ունեցել Ռուսաստանում քաղաքացիական պատերազմին (1918-20): 1918թ. հուլիսին եղել է Սենգիլեյ-Ստավրոպոլյան ռազմաճակատի հրամանատարի տեղակալ, ապա՝ Սիմբիրսկի համահավաք դիվիզիայի (հետագայում՝ Սամարա-Ուլյանովյան 24-րդ Երկաթյա դիվիզիա) պետ: 1918թ. դեկտեմբերի 26-ին նշանակվել է Արևելյան ռազմաճակատի 1-ին բանակի հրամանատար: Մասնակցել Կոլչակի զորքերի դեմ մարտերին: 1919թ օգոստոս-սեպտեմբերին Հարավային ռազմաճակատում՝ 42-րդ հրաձգային դիվիզիայի, սեպտեմբերից՝ Կովկասյան ռազմաճակատի 1-ին կովկասյան հեծյալ դիվիզիայի, 1920-ի մարտից՝ 2-րդ կովկասյան հեծյալ կորպուսի հրամանատար: Կռվել է Դենիկինի զորքերի դեմ: 1920թ. հուլիսից եղել է 3-րդ հեծյալ կորպուսի հրամանատար Արևմտյան ռազմաճակատում: 1922-23թթ. եղել է ՀԽՍՀ ռազմական գործերի ժողկոմ, հանրապետության ռազմական կոմիսար: 1923թ. մայիսից՝ Սամարյան 7-րդ հեծյալ դիվիզիայի հրամանատար-կոմիսար: 1924թ. հոկտեմբերից՝ այդ դիվիզիայի հիման վրա կազմված 3-րդ հեծյալ կորպուսի հրամանատար: 1933թ.  ստացել է պրոֆեսորի կոչում: 1903թեղել է ՍԴՀԿ անդամ, 1918-թ.՝ ՌԿ(բ)Կ անդամ: Ընտրվել է Հայաստանի, Անդրֆեդերացիայի, Բելոռուսիայի կենտգործկոմների կազմում: Անհիմն բռնադատվել է և գնդակահարվել, հետմահու արդարացվել: Բժշկյանի և նրա Երկաթյա դիվիզիայի մարտիկների հիշատակին հուշարձան է կանգնեցվել Ուլյանովսկում: Բժշկյանի բրոնզե արձանը կանգնեցվել է Երևանում (Գայ հուշահամալիր, 1978, ճարտ.՝ Ա. Գուրզադյան, քանդ.՝ Ա. Նազարյան): Նրա անունով է կոչվել Երևանի № 129 դպրոցը, սպայի տունը, Հանրապետության փողոցի № 37 շենքի (որտեղ 1922-23-ին աշխատել է) պատին փակցված է հուշատախտակ:

 

Գրականության ցանկ

«Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am