Բժշկական օգնություն հայերին (ԲՕՀ): Հասարակական, բարեգործական կազմակերպություն: Ստեղծվել է 1986-ին, Լոս Անջելեսում՝ ամուսիններ Մ. Գևորգյան-Նաջարյանի և Վ. Նաջարյանի նախաձեռնությամբ: 1990-ից մասնաճյուղ ունի ՀՀ-ում: ՀՀ և ԼՂՀ հիվանդանոցներին և կլինիկաներին անհատույց հատկացրել է բժշկական սարքավորումներ, դեղորայք և այլն, կատարել ազատամարտիկների, նրանց ընտանիքների անդամների անվճար վիրահատություն և բուժսպասարկում: Հիմնել և կահավորել է Ստեփանակերտի հոսպիտալի Վ. և Մ. Նաջարյանների անվան վերակենդանացման բաժանմունքը, Երևանի կենտրոնական հոսպիտալում ստեղծել մասնագիտացված վիրաբուժական բաժանմունք:
Գրականություն՝
Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՔարտեզներՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՔԱՐՏԵԶ (2012 Թ.)
Դիտումներ - 4095
ՓաստաթղթերՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ 1918-1920 թթ.(ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ) Փաստաթղթերի և նյութերի ժողովածու
Դիտումներ - 2468
ՀոդվածներԱրցախյան շարժման և ԼՂՀ պատմության կեղծարարությունն ու նենգափոխումը ադրբեջանական դասագրքերում
Դիտումներ - 811
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԱՑՈՒՅՑ
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am