Բիթլիսցի Մուշեղ: Բիթլիսցի Մուշեղ (Մուշեղ Մուշեղյան): Ծնվել է 1869թ., Բիթլիս քաղաքում: Մահացել է 1899թ.-ին  Խախրև  գյուղում (Բիթլիսի գավառ): Եղել է հայ ազգ-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի: ՀՀԴ կուսակցության անդամ: Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: Գործել է Բիթլիսում, Սասունում (մինչև 1893-ը՝ Մ. Տամատյանի հետ), ապա՝ Աղբյուր Սերոբի մոտ: Եղել է բացառիկ նշանառու: Մասնակցել է Կովկասից Խլաթ զենք և զինամթերք տեղափոխելու գործին, ճանապարհին մղել Ղլիճ-Գեդուկի, Քյոշկ գյուղի, Խաթավինի, Ավերակ ջաղացի կռիվները: Մասնակցել է Բաբշենի կռվին (1898, հոկտ. 20): Դարձել է դավադրության զոհ:

 

Գրականության ցանկ

«Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am