Բեյլերյան Մարի: Ծնվել է 1877 թ. Կ. Պոլիսում: Մահացել է 1915-ին (Մեծ եղեռնի զոհ), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, հայ կանանց ազատության գաղափարի ռահվիրա: Հնչակյան կուսակցության անդամ: Կրթությունը ստացել է Կ. Պոլսի էսայան վարժարանում, ապա սովորել Բերայի արվեստանոցում: «Հնչակ» թերթի Կ. Պոլսի թղթակից: Եղել է 1895-ին սուլթանի նստավայր Բաբը Ալիի շրջակայքում հայերի քաղաքացիական խաղաղ ցույցի կազմակերպիչներից, ժողովրդին հեղափոխության կոչող ելույթ է ունեցել, որից հետո, խուսափելով թուրքական ոստիկանության հետապնդումից, ապաստանել է Եգիպտոսում, զբաղվել ուսուցչությամբ:

 1902-1903-ին հրատարակել է «Արտեմիս» հանդեսը՝ կանանց ազատության կոչող առաջին հայկական պարբերականը: 1908-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո վերադառնալով ծննդավայր՝ ուսուցչություն է արել Կ. Պոլսում և Եվդոկիայում: Հրատարակել է «Դէպի վեր» գրական ստեղծագործությունների ժողովածու:

 

Գրականության ցանկ

«Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am