Բերդաշեն: Գյուղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանում՝ շրջկենտրոնից 22 կմ հյուսիս-արևմուտք՝ 750 մետր բարձրության վրա։ Տարածքը՝ 4525 հեկտար։ Զբաղվում են այգեգործությամբ, հացահատիկային բույսերի մշակությամբ և անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, հուշարձան-թանգարան, բուժամբուլատորիա։

 Գյուղում է Սուրբ Աստվածածին եկեղեցին, շրջակայքում՝ Մեծ նահատակ (համանուն լեռան վրա) եկեղեցին (վերականգնված), Աղջկաբերդ (Կուսաբերդ), Պիծին նահատակ, Սորփ (Սուրբ) մատուռները։

 

Գրականություն՝

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am