Բերդաձորի ենթաշրջան: Բերդաձորի ենթաշրջան, գյուղական համայնքների միավոր ԼՂՀ Շուշիի շրջանի վարչատարածքային կառուցվածքում։ Ներառում է Հինշեն, Մեծշեն, Կանաչ Թալա, Տասը Վերստ, Եղցահող գյուղերը (2002)։ XX դարի սկզբին Բերդաձորի ենթաշրջանը մտնում էր Զանգեզուրի գավառի մեջ և բաղկացած էր Հինշեն, Եղցահող, Մարեն Կյումեր, Կանաչ Թալա, Տշտվեղ (Դաշտահող), Քըզկեն ձոր (Քեղաձոր), Մեծ Խեփոսն, Փոքր Խերխան, Շորեն Թալա, Չոբան Գունեյ, Թավան Ավի, Գրմանավըղ, Հինգըզվըղ, Պիժախութ (Բժշկաբլուր), Իլանաց, Բըղլավար, Ղոե Փեկե (Փակ), Թումասեռ են գյուղերից։ 1905-1906-ի հայ-թաթարական և 1918-1920-ի հայ-թուրքական ընդհարումների ժամանակ շշպաձորցիները հերոսաբար դիմադրել են թշնամուն։

1988-ին Բերդաձորում կրկին վերածվել է պատերազմական թատերաբեմի։ Բոլոր կողմերից շրջապատված լինելով ադրբեջանական գյուղերով՝ ենթաշրջանի բնակավայրերը մնացել են առանց հաղորդակցության ուղիների, կապի միջոցներ չեն գործել վարչական ենթակարարցվածքները։ Հակառակոպը տարբեր գյուղերում տեղակայել էր ռազմական հենակետեր և զորախմբեր, պարբերաբար հարձակվել, թալանել, հրկիզել է գյուղերը, պայթեցրել շինությունները, ահաբեկել խաղաղ բնակչությանը։ Թշնամու ոտնձգությունները կանխելու համար 1989-ին ստեղծվել է Բերդաձորի ինքնապաշտպանական խորհուրդը (հրամանատարներ՝ Ա. Հարաթյունյան, Ա. Մկրտչյան, անդամներ՝ Վ. Սիմոնյան, Հ. Պետասյան, Գ. Հարությունյան, Ս. Գրիգորյան, Ս Դավթյան, Գ. Առստամյան)։ Խորհրդին և հրամանատարությանն են ենթարկվել Հինշենի հրամանատար՝ Գ. Առստամյան, շտաբի պետ՝ Ա. Սահակյան), Մեծշենի (Ս. Գրիգորյան, Գ. Հարությունյան), Եղցահոդի (Հ. Պետասյան, Վ. Սիմոնյան), Ծաղկաձորի (Շ. Ձոբանյան, Ա. Իսախանյան) ջոկատները, որոնք 1989-1990-ին ՀՀ կամավորական ջոկատների հետ պաշտպանել են ենթաշրջանի գյուղերը։ 1990-ի հոկտեմբերին հակառակորդը գերակշիռ ուժերով հարձակվել է Հինշենի հարավարևմտյան դիրքերի վրա՝ նպատակ ունենալով գրավել Թումաս բերդի և «Քումա քափ» պահակակետերը։ Հինշենի ջոկատը կարողացել է կասեցնել թշնամու առաջխաղացումը և պահել դիրքերը։ Հինշենի, Մեծշենի, Եղծահողի ջոկատները կատաղի մարտեր են մղել նաև Սափբաբ լեռան բարձունքներում։ Սակայն 1991-ին, ԽՍՀՄ ՆԳՆ զորքերի աջակցությամբ, ադրբեջանցիներին հաջողվել է հայաթափել ենթաշրջանի գյուղերը։ Ազատամարտիկները պայքարը շարունակել են ԼՂՀ տարբեր շրջանների ջոկատների կազմերում, իսկ Ասկերանի շրջանի Զան ախչի գյուղում տեղակայված ջոկատը մասնակցել է Քարինտակի ինքնապաշտպանությանը, կատարել հետախուզական առաջադրանքներ, գրոհել Ձանախչի-Նաբիլար-Լիսագոր-Ծաղկաձոր-Մեծշեն-Հինշեն ուղղությամբ։ Մարտանցումը կատարվել է հաջողությամբ (առանց զոհերի)։

 1993-ի հունվարից Բերդաձորի ենթաշրջանի գյուղերի կամավորական ջոկատները ներառվել են Բերդաձորի առանձին մոտոհրաձգային գումարտակի կազմում (հրամանատար՝ Վ. Կասյան)։ Տարածքային սկզբունքով կազմավորվել են գումարտակի Հինշենի, Մեծշենի և Եղցահոդի վաշտերը։ Գումարտակը առանձին, 1993-ի մարտից Շուշիի գնդի կազմում մասնակցել է Լաչինի, Կուբաթլուի, Զանգելանի, Ֆիզողիի, Հաադիգի, Մարտակերտի և ԼՂՀ այլ շրջանների ազատագրական մարտերին։

 Բերդաձորի ենթաշրջանը ազատագրվել է 1992-ի մայիսի 17-ին։ Բերդաձորի ենթաշրջանից ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվել են Ա. Մկրտչյանը (հետմահու), Վ. Կապանը, Հ. Պետրոսյանը (հետմահու), 2-րդ աստիճանի շքանշանով՝ Վ. Նասիբյանը, Ի. Հունանյանը (հետմահու), Հ. Նասիբյանը, Ռ. Մինասյանը, Կ. Սարգսյանը։

 

 

Գրականություն՝

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am