Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Բերդաձորի ինքնապաշտպանական խորհրդի Երևանի ջոկատ

 Բերդաձորի ինքնապաշտպանական խորհրդի Երևանի ջոկատ: Կամավորական ջոկատ: Կազմավորվել է 1988-ին, Երևանում: Ունեցել է շտաբ, ռազմական խորհուրդ: 1991-ի մայիսի 15-ին ջոկատի մի խումբ ազատամարտիկներ Բերդաձորում ձերբակալվել են խորհրդային բանակի ստորաբաժանումների և ՄՀՆՋ-ականների կողմից, տեղափոխվել Շուշիի բանտ, որտեղից ռազմական խորհրդի 6 անդամներ (Առնո Մկրտչյան, Գ. Հարությունյան, Գ. Առուստամյան, Ա. Մանգասարյան, Հ. Պետրոսյան)՝ Բաքվի բանտ։ 1988-1994 թվականներին ջոկատը մասնակցել է Բերդաձորի ենթաշրջանի (Կանաչ Թալա, Եղցահող, Մեծշեն, Տասը Վերստ, Հինշեն), Շուշիի (Քարինտակ), Հադրութի (Տող), Քարվաճառի, ԼաչինիՄարդասիրական միջանցք», Մազութլու և այլն), Մարտակերտի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Հրամանատար՝ Ա. Հարությունյան, շտաբի պետ՝ Ա. Մկրտչյան։ Ջոկատից զոհվել է 16 ազատամարտիկ։

Հ. Վադումյան

 

Գրականություն՝

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am