Բազեյան Ալբերտ Մուշեղի: Ծնվել է 1956 թ. մայիսի 28-ին Կամոյի շրջանի (այժմ՝ Գավառ) Լանջաղբյուր գյուղում։ Քաղաքական, պետական գործիչ, ազատամարտիկ, հրամանատար: Մանկավարժական գիտաւթյաւնների թեկնածու (1990): Սպորտի վարպետ:

 ԵԿՄ ստեղծման նախաձեռնող խմբի անդամ և փոխնախագահ (1993-2000), ՀՀ ԱԺ «Երկրապահ» պատգամավորական խմբի հիմնադիր-ղեկավար (1996-1999), «Հանրապետություն» կուսակցության հիմնադիր-անդամ, քաղաքական խորհրդի նախագահ (2001): 1976-1978-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում: Ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը (1976) և Մոսկվայի ֆիզիկական կուլտուրայի կենտրոնական ինստիտուտի ասպիրանտուրան (1987): 1980-1993-ին դասավանդել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: 1993-1994-ին՝ ՀՀ ՊՆ վարչության պետ, 1999-2000-ին՝ Երևանի քաղաքապետ:

 1988-ից գործուն մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան շարժմանը, Երևանի տարբեր բուհերում զբաղվել է կամավորական ջոկատների կազմավորման և ինքնապաշտպանական մարտերին նրանց նախապատրաստելու խնդիրներով: 1990-ին հիմնադրել է «Նիկոլ Դուման» կամավորական ջոկատը, մասնակցել ՀՀ սահմանների, ԼՂՀ տարբեր շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին: Մարտակերտի շրջանի ինքնապաշտպանական մարտերի ժամանակ ծանր վիրավորվել է, ապաքինվելուց հետո շարունակել ղեկավարել ջոկատի մարտական գործողությունները:

 ՀՀ ԱԺ պատգամավոր (1996-1999 և 2003-ից): Պարգևատրվել է ՀՀ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով և ԼՂՀ «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով:

 

Հ. Խաչատրյան

 

Գրականություն՝

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am