Բայբուրդյան Վահան Առաքելի:  Ծնվել է  1933թ. սեպտեմբերի 11-ին, Ախալցխա քաղաքում: Պատմաբան, արևելագետ, դիվանագետ։ Պատմական գիտությունների դոկտոր (1975), պրոֆեսոր (1979), ունի արտակարգ և լիազոր դեսպանի աստիճան (1992)։ 1957 թվականին ավարտել է ԵՊՀ-ն։ 1965-1980-ին աշխատել է ՀԽԱՀ ԳԱ Արևելագիտության ինստիտուտում, 1966-ից, միաժամանակ՝ ՀՊՄԻ-ում։ (1980-ից՝ ընդհանուր պատմության ամբիոնի վարիչ, 1987-ից՝ պրոռեկտոր, 1990-91-ին՝ ռեկտորի պաշտոնակատար)։ 1992-1998–ին եղել է Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ առաջին արտակարգ ու լիազոր դեսպանը և մեծ նպաստ բերել Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացմանը։ 1998-ից՝ ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի վարիչ, 2001-ից, միաժամանակ՝ ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ։

 Բայբուրդյանի աշխատությունները վերաբերում են Մերձավոր ու Միջին Արևելքի երկրների պատմության հիմնախնդիրներին։ Հեղինակ է «Իրանն այսօր» (1999) տեղեկատուի, ինչպես նաև բազմաթիվ հոդվածների՝ «Մերձավոր ու Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ» բազմահատորյակում։

 

Երկեր

 Թուրք-իրանական հարաբերությունները (1900-1914 թթ), Ե., 1974։ Հայ-քրդական հարաբերությունները Օսմանյան կայսրությունում XIX դարում ն XX դարի սկգբին, Ե., 1989։

 Համաշխարհային առևտուրը և իրանահայությունը XVII դարում, Թեհրան, 1996։

Գրականության ցանկ

 Վահան Բայբուրդյանի տպագիր աշխատությունների մատենագիտություն, Ե., 2003։

«Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am