Բախշյան Վարդան Ազատի: Ծնվել է 1965թ.-ին հունիսի 1-ին Երևանում: Մահացել է 1991- դեկտեմբերի 16-ին Հասանաբադ գյուղի մոտ (ԼՂՀ Ասկերանի շրջան): Ազատամարտիկ: ՀՀԴ կուսակցության անդամ (1990): Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1989):

 1990-1991-ին աշխատել է նույնի պատմական աշխարհագրության և քարտեզագրության լաբորատորիայում, 1991-ից միաժամանակ դասավանդել է Երևանի Խրիմյան Հայրիկի անվան հայագիտական թեքումով դպրոցում:

 1991-ից՝ Հայ մարմնակրթական ընդհանուր միության սկաուտական կազմակերպության կենտրոնական վարչության անդամ:

 Մասնակցել է ՀՀ սահմանամերձ, ԼՂՀ Բերդաձորի ենթաշրջանի և այլ շրջանների ինքնապաշտպանական մարտերին: Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով: Բախշյանի անունով է կոչվել ՀՀ Արմավիր քաղաքի N 2 միջնակարգ դպրոցը, որի բակում կանգնեցվել է նրա հուշարձանը (քանդակագործ՝ Լ. Թոքմաջյան): Նկարահանվել է «Վարդան» ֆիլմը (2001, «Խոնարհ հերոսներ» ֆիլմաշար, սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Ս. Թադևոսյան): «Վարդան» ժողովածուում (2002) հրատարակվել են Բախշյանի գիտական, քաղաքական հոդվածները, նրա մասին մամուլում հրապարակված նյութերը: Թաղված է Եռաբլուրում:

Ա. Շահբազյան

 

Գրականություն՝

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am