Բաշ Ապարանի ճակատամարտ 1918: Տեղի է ունեցել մայիսի 23-29-ին: Սարդարապատի ճակատամարտի (1918) ժամանակ թուրք հրամանատարությունը որոշել է 9-րդ դիվիզիան ուղարկել Բաշ Ապարան՝ փորձելով Երևան արշավել հյուսիսից և դուրս գալ Սարդարապատի շրջանում հակահարձակման անցած հայկական զորամասերի թիկունքը՝ նրան կտրելով Երևանից: Թուրքական այդ ծրագիրը խափանելու նպատակով հայկական հրամանատարությունը Սարդարապատի ճակատամարտից Դրոյի գլխավորությամբ շտապ ուժեր (6 հզ. մարդ) է տեղափոխել Բաշ Ապարան:
Հայկական կանոնավոր զորամասերին մեծ աջակցություն են ցույց տվել ինչպես հայ, այնպես էլ եզդի աշխարհազորայինները՝ Ջահանգիր Աղայի գլխավորությամբ: Մարտերի ընթացքում թուրքական հրոսակները գլխովին ջախջախվել են և հետ շպրտվել Բաշ Ապարանից արևմուտք: Բաշ Ապարանի ճակատամարտը Սարդարապատի ճակատամարտի և Ղարաքիլիսայի ճակատամարտի հետ կարևոր դեր է խաղացել դեպի Երևան և Արարատյան դաշտ թուրքական զորքերի արշավանքները կասեցնելու գործում:
Ապարանում կանգնեցված է Բաշ Ապարանի ճակատամարտի հերոսների հուշարձան:
Ե. Սարգսյան
Աղբյուրը՝
«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996թ.
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՔարտեզներՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՔԱՐՏԵԶ (2012 Թ.)
Դիտումներ - 4095
ՓաստաթղթերՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ 1918-1920 թթ.(ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ) Փաստաթղթերի և նյութերի ժողովածու
Դիտումներ - 2467
ՀոդվածներԱրցախյան շարժման և ԼՂՀ պատմության կեղծարարությունն ու նենգափոխումը ադրբեջանական դասագրքերում
Դիտումներ - 811
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԱՑՈՒՅՑ
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am