Բարխուդարյան Մակար: Ծնվել է 1832, Խնածախ գյուղում (այժմ՝ ԼՂՀ Ասկերանի շրջանում): Մահացել է 1906թ.-ին Վաղարշապատում: Պատմաբան, ազգագրագետ, բանասեր, Եպիսկոպոս (1894): 1868 թ. ավարտել է Երուսաղեմի ժառանգավորաց դպրոցը: Շրջելով հայկական բազմաթիվ գավառներում և հայաբնակ այլ վայրերում՝ գրի է առել ժողովրդի կենցաղի, բանահյուսության, հնությունների վերաբերյալ նյութեր: Պատմագիտական և աղբյուրագիտական կարևոր արժեք ունեն Բարխուդարյանի 1893 թ.-ին լույս տեսած «Աղուանից երկիր եւ դրացիք», «Արցախ» (1895), «Պատմութիւն Աղուանից» (հ. 1-2, 1900-1907) աշխատությունները: Բարխուդարյանը գրել է նաև գեղարվեստական գործեր, բանասիրականՔննադատութիւն քննադատութեանց», 1888), կրոնական աշխատություններ:

 

Գրականության ցանկ

«Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am