Բարսեղյան Խիկար Հակոբի: Ծնվել է 1918 թվականի  հունիսի 7-ին, Շինուհայր գյուղում (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում): Մահացել է 1996թ հունվարի 10-ին Երևանում, պատմաբան: 1964 թվակնին ստացել պատմական գիտությունների դոկտորի կոչում, 1966թ. պրոֆեսորի կոչում: ՀամԿ(բ)Կ անդամ 1940-ից: Ավարտել է ՀՊՄԻ (1941): 1948-1949-ին և 1952-1953-ին եղել է «Բանվոր» թերթի (Լենինական) խմբագիր, 1958-1961-ին՝ ՄԼԻ հայկական մասնաճյուղի, 1967-1970-ին՝ «Հայաստան» հրատարակչության, 1970-1984-ին՝ ՀԽԱՀ ԳԱ հասարակական գիտությունների գիտությունների ինֆորմացիայի կենտրոնի, 1984-1990-ին՝ ՀԽՍՀ ԳԱ հրատարակչության տնօրեն, 1990-1996-ին՝ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող: ՀԿԿ կենտկոմի անդամ (1959-1961), ՀԽԱՀ ԳԽ պատգամավոր (1959-1963): Աշխատությունները վերաբերում են Անդրկովկասում հեղափախական շարժումների, բոլշևիկյան հայ պարբերական մամուլի պատմությանը:

 

Երկեր

Բոլշևիկյան հայ պարբերական մամուլի պատմություն. 1900-1920, Ե., 1956: Մարքսիզմի տարածումը Հայաստանում, գիրք 1-2, Ե., 1967-75:

Ստեփան Շահումյան: Կյանքի և գործունեության վավերագրական տարեգրություն (1878-1918), Ե., 1968:

Կրակների միջով (Հայ ժողովրդի մասնակցությունը 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմին), Ե., 1982:

Գրականության ցանկ

«Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am