Բարսեղյան Լավրենտի Աշոտի: Ծնվել է. 1937 թվականի հունվարի 7-ին Երևանում, պատմաբան: Պատմական գիտությունների դկտոր (1998): Ավարտել է ԵՊՀ (1959): 1968-72-ին ղեկավարել է Էրերունի ամրոցի, Գառնիի տաճարի, Հ. Թումանյանի տուն-թանգարանի (Դսեղ) վերականգնման աշխատանքները: 1973-1978-ին՝ ՀԽԱՀ մշակույթի նախարարության մշակութալուսավորական հիմնարկների վարչության պետ: 1978-1985-ին՝ ՀԱՊԹ, 1984-1985-ին, միաժամանակ՝ ՀՊՊԹ տնօրեն: 1988-1991-ին՝ ՀԽԱՀ Նախարարների խորհրդին առընթեր պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագործման գլխավոր վարչության պետ: 1992-1995-ին՝ ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, 1995-ից՝ Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի հիմնադիր-տնօրեն: Բարսեղյանի մի շարք թանգարանների գիտական ցուցադրությունների հեղինակ է:

 Աշխատությունները վերաբերում են հայ ժողովրդի ծագման ու կազմավորման հարցերին նվիրված պատմագիտական և աղբյուրագիտական հետազոտությունների ամփոփմանը, Հայոց ցեղասպանությանը:

Ազգային անվտանգության հիմնախնդիրների միջագգային ԳԱ նախագահության անդամ (1998-ից), «Ազգային անվտանգության հիմնախնդիրների համահայկական ակադեմիա» հասարակական կազմակերպության նախագահ (2003-ից): Ֆրիտրոֆ Նանսեն միջազգային հիմնադրամի ոսկե հուշամեդալ (2002), ՀՀ Մովսես Խորենացու մեդալ (2003):

 

Երկեր

 Հայ ժողովրդի ծագման և կազմավորման պրոբլեմը հայագիտության մեջ, Ե., 1974: Պատմագրական վկայությունները Հայկական լեռնաշխարհի երկրաշարժերի մասին, Ե., 1995:

Հայ ժողովրդի ծագման և կազմավորման հարցերը պատմագիտության մեջ, Ե., 1996: Ամերիկայի Միացյալ Նահանգները, Հայոց ցեղասպանության դատապարտումը և թուրքական հակազդեցությունը, Ե., 2001:

Հայոց ցեղասպանության հրապարակայնորեն դատապարտման և ճանաչման ժամանակագրությունը (1915-2000 թթ.), Ե„ 2001:

Գրականության ցանկ

«Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am