Բալայան Վարդան էմիլի: Ծնվել է 1966 թվականի հուլիսի 29-ին Աշան գյուղում (ԼՂՀ Մարտունիի շրջան): Ռազմական գործիչ: ՊԲ գեներալ-մայոր (2002): 1984-86-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում: Ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը (1990): 1992-2000-ին ՊԲ տանկային դասակի, ապա՝ զորամասի, 2000-ից՝ զորամիավորման հրամանատար:

 1992-1994-ին ՊԲ-ի տանկային ստորաբաժանումների կազմում մասնակցել է ԼՂՀ մի շարք շրջանների և գյուղերի ինքնապաշտպանական, Ավդալ-Գյուլափլուի, Մարզիլուի, Յուսուֆջանլուի, Աղդամի և այլ բնակավայրերի ազատագրական մարտերին:

 1997-ին ԼՂՀ պաշտպանության նախարարի հրամանով ճանաչվել է առաջին կարգի հրամանատար: Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, ՊՆ «Մարշալ Բաղրամյան-100» և «Գարեգին Նժդեհ» մեդալներով:

 

Ս. Մարգարյան

 

Գրականություն՝

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am