Վլադիմիր Բալայան: Ծնվել է 1958 թ. փետրվարի 14-ին Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է Աղաբեկալինջի տարրական դպրոցում, իսկ միջնակարգը՝ Ներքին Հոռաթաղում։ Մարտակերտի խմբագրությունում աշխատել է որպես տպագրիչ։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո ընդունվել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումը, որն ավարտել է 1983 թ. և աշխատանքի անցել հայրենի գյուղի տնտեսությունում որպես գյուղատնտես։ 1985 թ. աշխատել է Մարտակերտի անտառտնտեսությունում։ Երբ Ղարաբաղյան շարժման խաղաղ ցույցերին փոխարինեց զինված պայքարը, Վլադիմիրը առաջին գծում էր՝ որպես ջոկատի հրամանատար։ Եղել է «Ազատագրական բանակ»-ի «Արցախի ճակատ»-ի հրամանատարը։ Մասնակցել է Բուզլուխի, Մանաշիդի, Էրքեջի, Ղարաչինարի, Իմ. Քերվենդի, Ծամձորի, Տողի, Աղդաբանի, Մարաղայի, Սրխավենդի, Օրթափայայի, Բաշ-Գյունեփայայի, Մանիքլուի պաշտպանական ու ազատագրական մարտերին։ Միայն 2 անգամ իր ջոկատով մասնակցել է Մարտակերտի ազատագրմանը։ Զոհվել է 1992 թ. հունիսի 9-ին Չայլու գյուղի խրամատներում։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով և «Արիության համար» մեդալով։ Հուշարձան է կանգնեցվել նրա անունը կրող Մարտակերտի դպրոցում։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Աղաբեկալինջի գերեզմանատանը։
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am