Բակուր Ա: (ծննդյան և մահվան թթ. անհայտ): Մեծ Հայքի Արշակունի թագավոր 161-162թ-ին։ Գահ է բարձրացել Պարթևաց Վաղարշ III թագավորի աջակցությամ, հռոմեական դրածո Սոհեմոս թագավորի տապալումից հետո։ Բակուրի մասին տեղեկությունները կցկտուր են։ Հռոմեական զորավար Ստատիոս Պրիսկոսը համառ կռիվնեերով գրավել է Արտաշատը և ձերբակալել Բակուրին։

 Տրդատ իշխանի գլխավորությամբ հայոց ապստամբությունը Հռոմին հարկադրել է հրաժարվել Մեծ Հայքը Հռոմեական նահանգ դարձնելու մտադրությունից։ Մարկոս Ավրելիոս կայսրը հայկական գահը կրկին հանձնել է Սոհեմոսին։ Բակուրը եղբոր՝ Միհրդատի հետ տարվել է Հռոմ և որդեգրվել Ավրելյան տոհմում։ Բակուրը ձևականորեն շարունակել է կրել «Թագավոր Հայոց Մեծաց» տիտղոսը և համարվել հայկական գահի հավակնորդ։

 

Գրականության ցանկ

«Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am