Բագրատունի Հակոբ Գերասիմի: Ծնվել է 1879թ. օգոստոսի 25-ին Վրաստանի Ախալցխա քաղաքում: Մահացել է 1943թ. դեկտեմբերի 23-ին Անգլիայի Լոնդոն քաղաքում: Ռուսական բանակի ռազմական և պետական գործիչ: 1898թ. ոսկե մեդալով ավարտել է Թիֆլիսի արական գիմնազիան: 1900թ. ավարտել է Կիևի առաջին ռազմական ուսումնարանը: 1907թ. ավարտել է Գլխավոր շտաբի Նիկոլաևյան ակադեմիան: Մասնակցել է 1904-1905թթ. ռուս-ճապոնական պատերազմին: 1908-1914թթթ. ծառայել է Թուրքեստանյան զինվորական օկրուգում:

 2008թ.՝ ստացել է պատմական գիտությունների թեկնածուի կոչում: 2009թ.՝ եղել Ակադեմիայի իսկական անդամ: 2012թ.ստացել «Վիլյամ Սարոյան»շքանշանԿատարել է ռազմա-քաղաքական և հետախուզական կարևոր հանձնարարություններ Իրանում, Մոնղոլիայում, Տիբեթում, Կորեայում, Աֆղանստանում, Միջինասիական Բուխարա, Կաշգար, Կուշկա, Տաշքենդ քաղաքներում: Տաշքենդում բացահայտել է պանթուրքական էմիսարների դավադրությունը: Ակտիվորեն մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին: Եղել է դիվիզիայի, ապա՝ բրիգադի շտաբի պետ: 1917թ-ի փետրվարից ծավալել է ակտիվ հասարակական-քաղաքական գործունեություն: 1917թ-ի հուլիսի 12-ին նշանակվել է Պետրոգրադի զինվորական օկրուգի գլխավոր շտաբի պետ, օգոստոսի 30-ին ստացել է գլխավոր շտաբի գեներալ-մայորի աստիճան: Գեներալ Լ. Տիգրանյանի և Հ. Զավրյանի հետ կազմել է Հայկական կորպուսի կազմակերպման ծրագիրը: 1917թ-ի նոյեմբերին նշանակվել է նորաստեղծ Հայկական կորպուսի հրամանատար, սակայն ոչ մի ճանապարհով չի կարողացել հասնել Հայաստան:

 1918թ-ի գարնանը գեներալ Ի.Ս. Բաղրամյանի հետ ղեկավարել է Բաքվի հայության պաշտպանությունը: Բաքվի կոմունայի անկումից հետո, 1918թ-ի հունիսի 31-ից մինչև սեպտեմբերի 15-ը, եղել է Կասպիական նավատորմի կենտրոնական կոմիտեի (Ցենտրոկասպիի դիկտատուրա) ռազմածովային կոմիսար: 1919թ-ի փոտրվարին Ավետիս Ահարոնյանի և Պողոս Նուբարի կողմից նշանակվել է Հայկական միացյալ ռազմական առաքելության պետ (որի կազմում էր նաև Անդրանիկը), ապա մինչև 1920 թ-ի վերջը գործել է ԱՄՆ-ում: 1920 թ-ի նոյեմբերին նշանակվել է Հայաստանի Առաջին հանրապետության դեսպան Անգլիայում: Մասնակցել է 1921 թ-ի Լոնդոնի և 1923 թ-ի Լոզանի կոնֆերանսներին: Պարգևատրվել է Սուրբ Գեորգի 4-րդ, 3-րդ, սուրբ Ստանիսլավի 3-րդ (1905թ.), 2-րդ, Սուրբ Վլադիմիրի 4-րդ, 3-րդ, Սուրբ Աննայի 4-րդ (1905թ.), 3-րդ, 2-րդ, Բուխարայի Ոսկե աստղի 3-րդ (1914թ.) աստիճանի շքանշաններով:

 

Գրականության ցանկ

«Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am