Բագրատ Բ Բագրատունի: Ծննդյան թվականն անհայտ է, 826-851թթ եղել է Հայոց իշխան (արաբ՝ բատրիկ) նաև՝ Իշխանաց իշխան (արաբ՝ բատրիկ ալ-բատարիկա՝ պատրիկների պաարիկ): Աշոտ Բագրատունի Մսակերի որդին է։

 830 թվականին հիմնադրել է Տարոնի իշխանությունը, որտեղ հետագայում իշխել են իր որդիներ Աշոտը և Դավիթ-Արքայիկը։ Բագրատի իշխանությունը տարածվել է ամբողջ Արմինիայի վրա։ Մուշում կառուցել է սուրբ Փրկչի տաճարը։ Իր զորքով մասնակցել է Բյուզանդիայի դեմ արաբների մղած պատերազմներին։ Աշոտ Արծրունու և այլ իշխանների հետ մասնակցել է հակաարաբական ապստամբությանը, 850 թվականին դիմագրավել է Աբու-Սայիդ (Ապուսեթ) ոստիկանին և թույլ չի տվել մտնել Հայաստան։ 851 թվականին հաղթել է Տարոնի վրա հարձակված Բաղեշի տեր Մուսային։ Յուսուֆ ոստիկանը նրան Իվաթում խաբեությամբ ձերբակալել և ուղարկել է խալիֆայի նստավայրը՝ Սամառա, ուր և մահացել է։ Իշխանական գահը փոխանցվել է եղբորը՝ Սմբատ Բագրատունուն։

 

Գրականության ցանկ

«Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.

Թովմա Արծրունի, Պատմութիւն Տանն Արծրունեաց, Սանկտ Պետերբուրգ, 1887

Լեո, Հայ ժողովրդի պատմություն, հ 2, Ե, 1967

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am